Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից ներկայացրել են մթնոլորտային օդի աղտոտվածության վիճակը Երևան քաղաքում։ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին: Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի
Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ: Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ փաստաթուղթն անցել է բազմաթիվ ճշգրտումների, համեմատությունների, բացերի լրացման փուլերով:
Կարդալ ավելին »Երևանում ավտոբուսների համար առանձնացված նոր գծեր կլինեն
ՀՀ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով նախատեսվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից մինչև Աբովյան – Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար: Նշված փողոցներում շուրջ երեք տասնյակ երթուղիներ են սպասարկվում։ Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման ...
Կարդալ ավելին »Քննարկվել են Ուրումչի-Երևան ուղիղ չվերթի բացման մանրամասները
ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սույն թվականի սեպտեմբերի 3-ին առաջին անգամ գործարկվող Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով ուղիղ չվերթի կազմակերպման մանրամասները: Կողմերը կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության հաստատումը՝ շեշտելով, որ այն մեծապես կնպաստի զբոսաշրջության զարգացմանը։
Կարդալ ավելին »«Լազերային տեխնիկան» կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանին»
«Լազերային տեխնիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կմիացվի «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը: Որոշումը կայացվեց կառավարության օգոստոսի 8-ի նիստում։ Երկուսն էլ պետական հիմնարկներ են, բաժնետոմսերի կառավարման լիազորությունը պատկանում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Նախարարությունն էլ քննարկել և վերանայել է ընկերություների հետագա գործունեության նպատակահարմարությունը, գործառույթները, ինչի արդյունքում հանգել նման որոշման: Ըստ հիմնավորման՝ այսպես ավելի արդյունավետ կգործեն։
Կարդալ ավելին »Երևանը՝ 8 լեզվով և զբոսաշրջային նոր երթուղիներով
Երևանի պատմության, ճարտարապետության ու մշակութային տարբեր արժեքների մասին պատմող պաշտոնական քաղաքային երթուղին՝ «Երևան սիթի տուրը», երևանցիներին և զբոսաշրջիկներին կդիմավորի արդեն 8 լեզվով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն, պարսկերեն լեզուներով մայրաքաղաքի հյուրերը կլսեն ոչ միայն Երևանի, այլև Հայաստանի պատմության կարևոր դրվագների մասին: Միևնույն ժամանակ չորս լեզով հասանելի են նաև երթուղիների քարտեզները: ...
Կարդալ ավելին »Երևանում կկայանա ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով
Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.unwto.org/8-UN-Tourism-Global-Conference-Wine… ։ «Ամենամյա այս համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և զբոսաշրջությունը համայնքների կայուն, ներառական և դիմակայուն ապագայի շարժիչ ուժ դարձնելուն ուղղված լուծումներ գտնելու համար։ Սահմանափակ ...
Կարդալ ավելին »Երևանի ևս 9 դպրոցում կհիմնվի նախակրթարան
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական հ. 80, 88, 98, 99, 110, 123, 146, 151 և 167 դպրոցներում կհիմնվեն նոր նախակրթարաններ: Նախագիծը Երևանի քաղաքապետարանն իրականացնում է կառավարության նախաձեռնությամբ: Այժմ շինարարական աշխատանքներ են: Նախակրթարաններն իրենց դռները կբացեն սեպտեմբերից: «Երևանում այս պահին գործում է 11 նախակրթարան, դրանց թվին ավելանում է ևս 9-ը: Նոր ուսումնական տարում կունենանք 20 նախակրթարան»,-նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության ...
Կարդալ ավելին »Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինումը․ տեսաանյութ
Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ: Գործընթացն իրականացվում է երկու փուլով: Հասցեներն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը: Քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասն ավելի քան 4 տասնամյակ սպասարկում է բնակիչներին: «Երևանի քաղաքապետարանը վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիրը: 2019 թվականից սկսած, այս տարին էլ ներառյալ, քաղաքում կունենանք փոխարինված 2051 վերելակ: Սրանով կարող ենք արձանագրել, ...
Կարդալ ավելին »Երևանի 28 փողոցում կփոխվեն սյուները, մալուխներն ու լուսատուները
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության դրամաշնորհային ծրագրի կատարման ապահովում» և «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող Երևանի քաղաքային լուսավորության ծրագրի շրջանակներում ենթավարկի տրամադրում «Երքաղլույս» ՓԲԸ-ին» միջոցառումներին 678 մլն դրամ հատկացնելու անհրաժեշտությամբ: Դրանով կապահովվի Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների շարունակականությունը 2024թ. ընթացքում (եվրոյի ...
Կարդալ ավելին »