Tag Archives: Երևան

«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին

«Հայֆիլմի» տարածքը և Երևան քաղաքի 17-րդ թաղամասը կտրամադրվեն Ակադեմիական քաղաքին։ Այս որոշումը կառավարությունը կայացրեց այսօրվա նիստում։ Կառավարությունը որոշեց, որ սեփականության օտարման գործընթացը կկազմակերպեն Արագածոտնի մարզպետն ու Երևանի քաղաքապետը։

Կարդալ ավելին »

171 նոր ավտոբուսն ու 15 տրոլեյբուսն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան․ Ավինյան

171 նոր ավտոբուսներն ու 15 տրոլեյբուսներն արդեն Չինաստանից տեղափոխվում են Երևան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ոլորտային մեր բարեփոխումները լինելու են շարունակական. նախաձեռնության հիմքում՝ անհատական մեքենաներից անցումն է հուսալի և հարմարավետ տրանսպորտային համակարգին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգի ներդրման շրջանակում Երևանը ԱԶԲ-ից կստանա 1,2 մլն դոլար

Երևանի քաղաքապետարանը պաշտոնապես դիմել է Ասիական զարգացման բանկին ՝ 1,2 մլն դոլարի տեխնիկական աջակցություն ստանալու համար: Այդ ֆինանսավորումը թույլ կտա պատրաստել հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագիր։ Ինչպես քաղաքապետարանի նիստի ժամանակ նշել են պաշտոնյաները, աշխատանքներն ընթանում են հասարակական տրանսպորտի երկրորդ փուլի շրջանակներում, որի ընթացքում մայրաքաղաքը պետք է ունենա ավելի «կանաչ», էկոլոգիապես մաքուր տրանսպորտային համակարգ: Հնարավոր է ՝ ծրագրի ամբողջական նախապատրաստման համար ներգրավվեն ...

Կարդալ ավելին »

Երևանում Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 20-ին ժամը 15։43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ՓՈՒՎ և ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ ...

Կարդալ ավելին »

Երևանում տղամարդը 5-րդ հարկից ընկել ու հայտնվել է 2-րդ հարկի խաղողի վազերի մեջ. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել: Դեպքի ...

Կարդալ ավելին »

Երևանում տաքսու վարորդն ատրճանակի սպառնալիքով ուղևորից գումար է վերցրել

Օգոստոսի 19-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Տոյոտա» մակնիշի տաքսի մեքենայի վարորդը 400 մետրի համար իրենից 1800 դրամ է պահանջել, որը ինքը չի տվել, սակայն դրանից հետո նա եկել է իր տուն և ատրճանակի սպառնալիքով վերցրել է 1400 դրամը: Այդ մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով

ՀՀ փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ առցանց ձևաչափով անցկացվել է Եվրասիական տնտեսական ֆորում – 2024-ի կազմակերպչական կոմիտեի նիստ: Ինչպես հաղորդում Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը, համաժողովը, որը տեղի կունենա սեպտեմբերի 30 – ից մինչեւ հոկտեմբերի 1-ը Երևանում, նվիրված կլինի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին և առաջնահերթություններին: Համաժողովի նպատակը եվրասիական ...

Կարդալ ավելին »

Երևանում տեղի կունենան բացօթյա համերգային ծրագրեր

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնության մայրաքաղաքում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ: Այդ մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի գործակարգավարական նիստից:  Նիստի ընթացքում հայտարարվեց, որ օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:  Սեպտեմբերի 17-24-ը բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման փորձաքննության արդյունքները պատրաստ են

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նպատակով պարզ փորձաքննության արդյունքները ստացվել են, դրանք ներկայացվել են կապալառու ընկերության լրամշակմանը:  Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեց «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը: Ըստ նրա՝ ակնկալվում է, որ մինչև սեպտեմբերի վերջ լրամշակված նախագիծը պատրաստ կլինի, որն էլ կներկայացվի վերջնական փորձաքննության։ «Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբեր լինեն ՇՄԱԳ-ն ու փորձաքննությունները։ ...

Կարդալ ավելին »

Երևանի Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ

Երևանի Մետրոպոլիտենում օգոստոսի 19-ին երթուղի է դուրս բերվել հիմնավոր վերանորոգված մեկ շարժակազմ, որը կծառայի մոտ 3,5 տարի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը: Սեդրակյանը նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Ըստ նրա՝ օգոստոսի 12-18-ը մետրոպոլիտենից օգտվել է 430 հազար 787 ուղևոր, կատարողականը կազմել է 100․1 տոկոս: Գիծ է դուրս բերվել ...

Կարդալ ավելին »
ajax-loader