Երեւանում, Ռուս-հայկական համալսարանի Մշակույթի տանը, նոյեմբերի 25-ին եւ 26-ին տեղի կունենա «Նորարարական տեխնոլոգիաները եւ արհեստական բանականությունն առողջապահությունում. թշնամի՞, թե՞ դաշնակից» միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որը կազմակերպել է ՌՀԱ կենսաբժշկության եւ ֆարմացիայի ինստիտուտը։ Կոնֆերանսի թեման է՝ «Բժշկության կիբեռտարածքը. արհեստական բանականությունը որպես բժշկի եւ պացիենտի թշնամի եւ դաշնակից»։ Կոնֆերանսին կմասնակցեն առաջատար փորձագետներ բժշկության, ֆարմացիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից, ինչպես նաեւ Ռուսաստանի, Հայաստանի առողջապահության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ
Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: ...
Կարդալ ավելին »Քաղաքապետարանը Երևանի լավագույն կամավորների պարգևատրմանը մասնակցելու հայտեր է ընդունում
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը 2024թ. դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրվան նվիրված, Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների (16-35 տարեկան) հայտեր: Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված հայտերն ուսումնասիրվելու ...
Կարդալ ավելին »Մի շարք երկրներ Երևանում մասնակցում են «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը
Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի և Հայաստանի մի խումբ երիտասարդ թատերական գործիչներ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը կմասնակցեն Երևանում կայանալիք «Միջազգային թատերական ակուստիկ դպրոց-լաբորատորիա» նախաձեռնությանը։ Այն Թատերական միությունների միջազգային համադաշնության և Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի նոր նախագիծն է, որն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։ Նախաձեռնությունն արդեն դարձել է միջազգային ռեժիսորական լաբորատորիաների տրամաբանական շարունակությունը, որոնք ...
Կարդալ ավելին »Հնդկական ֆիլմերի փառատոն՝ Երևանում․ կցուցադրվի 6 ֆիլմ
Երևանում Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում նոյեմբերի 14-17-ը հնդկական 6 ֆիլմ կցուցադրվի: Այդ մասին հայտնում են Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունից, նշելով, որ ֆիլմերը ցուցադրվելու են Յաշ Ռաջ Ֆիլմզ ընկերության «Հնդկական ֆիլմերի փառատոն-2024»-ի շրջանակում: Փառատոնի բացման և ֆիլմերի ցուցադրման ժամանակացույցը ներկայացվում է ստորև. 14 նոյեմբերի ժամը 18:30 – 19:15, ֆիլմերի փառատոնի բացում ժամը 19:15, Հառա ՜ջ, Հնդկաստան (Լեզուն՝ հինդի, ենթագրեր՝ անգլերեն) 15 նոյեմբերի ժամը ...
Կարդալ ավելին »Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի բարեկարգվել է. տնկվել է 40 տույա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: Նախագծի շրջանակում անցկացվել է 290 մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել 22 նստարան և 24 աղբաման, անցկացվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Կանաչապատման ծրագրով տնկվել է 40 տույա: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Երևանի սանմաքրման հիմնարկը համալրվել է 14 նոր աղբատարով․ տեսանյութ
Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար, մասնավորապես՝ «ԿամԱԶ» մակնիշի 8 և Hovo մակնիշի 6 նոր մեքենաներով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Սանմաքրման աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման՝ բոլոր վարչական շրջաններում աշխատակիցներին հատկացվելու են տարածքներ՝ ապահովված լոգարաններով, հանդերձարաններով»,- ասված է հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »10 ամսվա ընթացքում Երևանում մոպեդների մասնակցությամբ 70 պատահար է գրանցվել. 2 մարդ մահացել է
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում ուսումնասիրվել են 2024թ․ հունվարի 1-ից մինչ օրս մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և հանգամանքները: Քննչական կոմիտեից հայտնում են՝ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների ...
Կարդալ ավելին »Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին․ տեսանյութ
Երևան քաղաքն առավելություն և առանձնացված գծեր է տալիս հանրային տրանսպորտին: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Առաջնային փուլով՝ իրագործվում է միասնական միջանցքի գաղափարը, որով կապվում են մի քանի վարչական շրջաններ՝ հասարակական տրանսպորտի համար ստեղծելով անխոչընդոտ երթևեկություն:
Կարդալ ավելին »«Նախադպրոցական երեխային ընդառաջ» համաժողով` Երևանում և Գյումրիում
2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը կանցկացվի «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը՝ համատեղ կազմակերպված «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիայի» ՀԿ-ի, «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակի, Աստեր կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի կողմից: Համաժողովն անցկացվելու է հոկտեմբերի 18, 19 Եվրասիա միջազգային համալսարանում (Երևան) և հոկտեմբերի 20-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց Տանը: Այս համաժողովը աննախադեպ է իր ծավալով և ընդգրկմամբ՝ ներգրավելով 30-ից ավելի խոսնակներ և 200-ից ավելի ...
Կարդալ ավելին »