Tag Archives: Երևան

Երևանում, Արտաշատում, Արմավիրում դիտվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան

Նոյեմբերի 25-ի ցերեկը հանրապետության մեծ մասում օդի ջերմաստիճանը նվազել է 5-13°C-ով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից մանրամասնում են, որ բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ դեպի ցիկլոնի կենտրոն տեղաշարժվող հարավ-արևելյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը բարձրացել է 3-5°C-ով և առանձին հատվածներում գերազանցել տվյալ օրը դիտված պատմական առավելագույն արժեքները։ Այսպիսով, գրանցվել է․ .Արմավիրում  +19․4°C ջերմաստիճան (պատմական առավելագույն +17․3°C, 1970թ․), ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն այս տարի ավարտել է ծառերի փոխարինման աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս տարվա՝ փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտել է Ալեք Մանուկյան փողոցում։  Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ հիմա արդեն երևանյան շատ փողոցներում տնկվել են 10 տարեկան ծառեր, որոնք առաջիկա մի քանի տարում արդեն կձևավորեն սաղարթ և ստվեր:  «Երբեմն ուրախությամբ, երբեմն էլ ընդվզումներով էին երևանցիները խոսում ծառերի փոխարինման ծրագրի մասին, այժմ ակնհայտ է՝ ...

Կարդալ ավելին »

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանով փ.8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ Մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ «HOWO» մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի ...

Կարդալ ավելին »

Կրակոցներ Երևանում․ պարզվել է՝ կրակողն անչափահաս է

Նոյեմբերի 14-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մովսես Խորենացու փողոցի 22 Ա հասցեի առաջին հարկում գործող կարի արհեստանոցի վահանակի վրա հայտնաբերվել է կրակոցի հետքեր, հաղորդում է Shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի ...

Կարդալ ավելին »

Երևանի և Տավուշի դպրոցների մի խումբ աշակերտներ այցելել են ԱԺ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով խորհրդարան են այցելել Երևանի և Տավուշի մարզի դպրոցների ներկայացուցիչները: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Տավուշի մարզի Դիլիջանի ավագ դպրոցի աշակերտները հանդիպել են պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ։ Հանդիպման առանցքում են եղել Դիլիջանի դպրոցներում իրականացվող կրթական պիլոտային ծրագրերին վերաբերող հարցեր: Արտաքին քաղաքականության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատգամավոր Գայանե Եղիազարյանը խոսել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոցի աշակերտների ...

Կարդալ ավելին »

Երևանի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում ս.թ. նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ: Այd մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին: Հորդորում ենք Հերացու փողոցով ...

Կարդալ ավելին »

Երևանի ամանորյա զարդարանքի համար կծախսվի մոտ 550 մլն դրամ

Ամանորյա միջոցառումների կազմակերպման աշխատանքները բաժանել ենք 5 լոտի.  առաջին լոտով հայտ չի ներկայացվել, իսկ 2-րդ, 3-րդ եւ 4-րդ լոտերի մասով հայտ է ներկայացրել «Ֆակտորի փրոդաքշըն» ընկերությունը, որը ճանաչվեց հաղթող, իսկ 5-րդ լոտի մասով հաղթող ճանաչվեց «Սինեմարտ» ընկերությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նա նշեց, որ իրենք սահմանել են սահմանաչափեր. Ըստ այդմ, ...

Կարդալ ավելին »

Երևան-Երասխ ճանապարհին բախվել է 26 ավտոմեքենա. պատճառը մառախուղն է և ոչ ձմեռային անվադողերը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում:  Այսքան շատ պարեկների ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին քննարկում է միասնական տոմսային համակարգում արտոնություններ տրամադրելու փաթեթը

Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը:  Արտոնությունները վերաբերում են ամսական, եռամսյակային, տարեկան և տասը ուղևորություններով տոմսային փաթեթներին: «Նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխաների համար հանրային տրանսպորտի ծառայությունը կլինի անվճար, դպրոցականների՝ 8-18 կամ 17 տարեկանների համար 20 տոկոս մատչելի, միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, կենսաթոշակառուների համար կլինի 30 տոկոս ...

Կարդալ ավելին »

Երևանում անցած մեկ շաբաթում ուղևորների  36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից 

Նոյեմբերի 8-14-ն ընկած ժամանակահատվածում ուղևորների  36.6 %-ն օգտվել է տոմսային համակարգից: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարկան խորհրդակցության ժամանակ: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 7 մլն 430 հազար 200 դրամով:

Կարդալ ավելին »
ajax-loader