Tag Archives: սպա

Պարզվել է մարտական դիրքում սպայի սպանության շարժառիթը․ ձերբակալված ժամկետային զինծառայողը կալանավորվել է

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող, մարտական դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքից առաջ ծառայակիցների՝ դիրքի պատասխանատու Կ․Կ․-ի և մարտական հերթապահության մեջ գտնվող ժամկետային զինծառայողներից մեկի՝ Ն․Խ․-ի ...

Կարդալ ավելին »

Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է պահեստազորի սպաներին

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանն օգոստոսի 24-ին հանդիպել է «Պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդամների հետ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումն ընթացել է բաց երկխոսության պայմաններում: Ներկայացնելով քաղաքական հարաբերությունների դաշտի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ Դավիթ Իշխանյանն ընդգծել է նաև, որ, որպես ԱԺ նախագահ, որդեգրել է մի քաղաքական գիծ, այն է՝ հնարավորինս վերականգնել  հասարակություն –խորհրդարան վստահությունը: « ՊՍՄ» ՀԿ նախագահ Կարմեն Ասլանյանը անդրադարձել է կազմակերպության գործունեությանը, կառույցի կողմից իրականացված ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը մտադիր է հիմնել սպայական համալսարան և ավագ դպրոց

Հայաստանի կառավարության ծրագրերում է երկրում ունենալ սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց: Այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում: Վարչապետը նախ կարևորեց, որ և՛ հանրակրթության, և՛ բարձրագույն կրթության բարեփոխումների տրամաբանության մեջ անպայման ռազմական կրթությունը ևս ներառվի: «Մեր ծրագրերում է նաև սպայական համալսարան և սպայական ավագ դպրոց ունենալը: Մենք արդեն համոզված ենք, որ այն պետք է տեղակայվի Ակադեմիական քաղաքում, որի ...

Կարդալ ավելին »
ajax-loader