Վրաստանի նոր գումարման խորհրդարանն աշխատանքը կսկսի նոյեմբերի 25-ին՝ չնայած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ պատգամավորների Սահմանադրական դատարան ներկայացրած հայցերին ընտրությունների վերաբերյալ, հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք կհավաքվենք եւ կճանաչենք մեր իրավունքներն ու լիազարությունները»,- ասել է Պապուաշվիլին, հայտնել է «Новости Грузия» պորտալը։ Նա «հիմարություն» է անվանել այն հավաստիացումները, թե նախագահի կամ պատգամավորների հայցերը ՍԴ կարող են խանգարել նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչման ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վրաստան
ԱՄՆ-ից Վրաստան է ներկրվել ավելի քան 100 հազար մեքենա
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է ներկրվել 144,867 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 2․34 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս տարի Վրաստանն իր մեքենաների մեծ մասը ներկրել է ԱՄՆ-ից։ Մասնավորապես, այս տարի ԱՄՆ-ից ներկրվել է 103,206 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը հասել է 1․25 մլրդ դոլարի։ Անցած 5 տարիների ընթացքում (հաշվետու ժամանակաշրջան՝ հունվար-սեպտեմբեր) Ամերիկայից ավտոմեքենաների ներմուծումն աճել է, սակայն նախորդ տարվա 9 ամիսների ...
Կարդալ ավելին »Շինարարությունը մոտենում է ավարտին. Վրաստանի մշակույթի նախարարն այցելել է Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոն
Վրաստանի մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Թինաթին Ռուխաձեն այցելեց Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն, շրջայց կատարեց շինարարության ավարտական փուլում գտնվող շենքում։ Այդ մասին տեղեկացնում է «Վրաստան» հայկական պարբերականը։ Նախարարը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հետ միասին շրջեց շենքում, ծանոթացավ թատրոնի կարիքներին և նախարարության անունից գործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հիշեցնենք, որ թբիլիսյան հայկական թատրոնի ավարտական փուլում գտնվող շինարարական և ...
Կարդալ ավելին »ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել խնդիրները Վրաստանի ընտրություններում
Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել ապահովել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների հետաքննությունը, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները, այ դհայտարարությունը հրապարակել է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Ֆարա Դահլալան։ Մամուլի քարտուղարը նշել է, որ դիտորդների միջազգային առաքելությունը նշել է մրցակցության անհավասար պայմանները քաղաքական ուժերի միջեւ Վրաստանի ընտրություններում, ինչը խափանում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ։ «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին տեղեկությունները պետք ...
Կարդալ ավելին »Մեր գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի եվրաինտեգրումն է. Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններ, և, բնականաբար, նշել է, որ գլխավորը Վրաստանի եվրաինտեգրումն է, գրում է SOVA-ն։ Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է երկիրը զարգացնել բոլոր ուղղություններով, որպեսզի մինչև 2030 թվականը Վրաստանը հասնի եվրաինտեգրման նպատակին, ինչի համար, ըստ նրա, կարվի հնարավորը։ Կոբախիձեն այս համատեքստում կենտրոնացել է տնտեսական աճի վրա, և, ըստ ...
Կարդալ ավելին »Պապիկյանն ու Վրաստանի ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության ընթացքը
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ...
Կարդալ ավելին »Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և չեղյալ են հայտարարել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։ Ուորդը նշել է մի քանի քայլեր, որոնց պատճառով վատթարացել են Վրաստանի հարաբերությունները Բրիտանիայի և այլ Արևմտյան երկրների հետ։ Այդ քայլերի շարքում ...
Կարդալ ավելին »Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին
Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Օդիսեյ Բիգվավան հայտարարել է, որ Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին փաստաթղթի համաձայնեցումն ու ստորագրումը պետք է լինեն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան քննարկումների առանցքային խնդիրը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի ...
Կարդալ ավելին »Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մեզ մոտ քչերն են զարմացել Եվրախորհրդարանի այս բանաձևից: Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Եվրախորհրդարանը երեք նմանատիպ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ: Այստեղ երևում է այն ուժերի ձեռքը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն»,- Կոբախիձեն ...
Կարդալ ավելին »Վրաստանի նախագահ չի ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել սեպտեմբերին երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, ինչը նշանակում է, որ վիճահարույց օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, և փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո, գրում է Civil Georgia-ն։ Նախագահը չի օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչի արդյունքում օրինագիծը հետ կուղարկվեր խորհրդարան՝ քննարկման, իսկ օրենքի վերջնական ընդունումը կհետաձգվեր մի քանի շաբաթով։ Նախագահը դեռևս հրապարակավ ...
Կարդալ ավելին »