Tag Archives: ռուսաստան

Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ամենամյա ուղերձով։ Նա հայտարարել է, թե ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է Ուկրաինայում իրենց հատուկ գործողությանը. «Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին»,- ասել է նա: Պուտինը նաև խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների մասին. «Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, իսկ դա նշանակում է ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2025-ի փետրվարի 24-ը

Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները մինչև 2025-ի փետրվարի 24-ը։ «2022 թվականի թիվ 266 որոշման համաձայն՝ սահմանափակող միջոցառումները պետք է երկարացվեն ևս 12 ամսով՝ մինչև 2025-ի փետրվարի 24-ը: Ցանկալի է պահպանել ԵՄ-ի կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր միջոցները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հավելյալը», – ասված է հաղորդագրությունում։ Հունվարի կեսերին Եվրամիությունը սկսեց քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում է ...

Կարդալ ավելին »

Գերանբնական հիփոթեքի աճ՝ Ռուսաստանում, արտոնյալ պայմանների շնորհիվ

Ռուսաստանի Բանկի բանկային կարգավորման եւ վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դանիլովն հաըտարարել է, որ 2023 թվականին հիփոթեքային վարկավորման 35 %-ոց աճը «գերանբնական երեւույթ է»։ «Նման տեմպերը չեն կարող պահպանվել երկար ժամանակ: Ինձ թվում է, որ ֆինանսների նախարարությունը դրա համար բավարար ռեսուրսներ չունի»,- Դանիլովի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով` Ռուսաստանի բանկը մտահոգված է ոչ այնքան արտոնյալ հիփոթեքային վարկերի ծավալով, որքան ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ-ում

 Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի բնականոն աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի շտապ վերադարձը ՀԱՊԿ-ի նորմալ և լիարժեք աշխատանքային շրջանակ, կնպաստի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ «Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը կազմակերպության ...

Կարդալ ավելին »

Պուտինի ունեցվածքը․ Ռուսաստանի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին գրանցված թեկնածու Վլադիմիր Պուտինի հայտարարագիրը։ Նրա եկամուտների ընդհանուր գումարը վեց տարվա ընթացքում կազմել է 67 մլն 591 հազար 875 ռուբլի (մոտ 750 հազար ԱՄՆ դոլար)։ Հայտարարագրում նշվում է նաև հետևյալ գույքը՝ 1 բնակարան – 77 քմ, Սանկտ Պետերբուրգում, 1 ավտոտնակ՝ 18 քմ, Սանկտ Պետերբուրգում, 3 մարդատար՝ GAZ M21, ...

Կարդալ ավելին »

2023-ին Վրաստան ամենաշատն այցելել են ռուսաստանցիները

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան են այցելել ավելի քան 1.14 միլիոն Ռուսաստանի քաղաքացի: Այս ցուցանիշը 47.3%ով ավելի է, քան 2022-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալները։ Ռուսաստանի Դաշնությունը 2023 թվականի ինն ամսվա ընթացքում Վրաստան այցելությունների թվով առաջատար է։ Զբոսաշրջիկների համար ամենագրավիչը տարվա երրորդ եռամսյակն էր. այս ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 571190 անգամ, ինչը 7.2%-ով ավելի ...

Կարդալ ավելին »

Լարսի անցակետում դեպի Ռուսաստան մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ

Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կարող է դառնալ Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերը

Ռուսաստանը առաջիկա տարիներին կդառնա Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը, և երկու երկրների նախագահների հայտարարություններն առևտրաշրջանառությունը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու մտադրության մասին հաստատում են այդ միտումը։ Նման կարծիք ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի տնօրեն Հուսեյն Բաղջին՝ մեկնաբանելով սեպտեմբերի 4-ին Սոչիում երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի միջև կայացած բանակցությունները։ «Առևտրի աճի հեռանկարների վերաբերյալ Սոչիում արված հայտարարություններից ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները կքննարկեն գործակցության հետագա քայլերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԶԼՄ-ների համար հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա կատարելիք այցին և ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ նրա բանակցություններին ընդառաջ։ Հաղորդագրության մեջ ասված է. «Մարտի 20-ին տեղի կունենան Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար նախարար Ս.Վ.Լավրովի բանակցությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Ս. Միրզոյանի հետ, ով աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ...

Կարդալ ավելին »

Ռուսաստան-Վրաստան սահմանին ավելի քան 1000 բեռնատար է կուտակվել

Ավելի քան հազար ծանր բեռնատար է կուտակվել Ռուսաստանի անցակետի առջև՝ սպասելով երկրից Վրաստան մեկնելուն։ Նման տվյալներ է հրապարակել Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Վրաստանում անցակետի առջև կուտակվել է 1 046 մեծաբեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա։ Վրաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader