ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մինչև 2025-ի փետրվարի 24-ը

Եվրամիությունը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները մինչև 2025-ի փետրվարի 24-ը։

«2022 թվականի թիվ 266 որոշման համաձայն՝ սահմանափակող միջոցառումները պետք է երկարացվեն ևս 12 ամսով՝ մինչև 2025-ի փետրվարի 24-ը: Ցանկալի է պահպանել ԵՄ-ի կողմից մինչ օրս ձեռնարկված բոլոր միջոցները և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հավելյալը», – ասված է հաղորդագրությունում։

Հունվարի կեսերին Եվրամիությունը սկսեց քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը, քննարկվել են հունվարի 17-ին համայնքի երկրների դեսպանների հանդիպմանը։ Քննարկվել են պատժամիջոցների ցուցակների ընդլայնումը, առևտրի լրացուցիչ սահմանափակումներն, ինչպես նաև սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցները։ Այնուհետև ԵՄ ներկայացուցիչը հաստատել է, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

ajax-loader