Tag Archives: Ռուսաստան

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով 600 բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել

Ավելի քան 600 բեռնատարներ մայիսի 8-ի դրությամբ հերթում կանգնած են ռուսական կողմից ՌԴ-ի և Վրաստանի սահմանը հատելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են ՌԴ ներքին գործերի նախարարության Հյուսիսային Օսիայի վարչության մամուլի ծառայությունում։ «Ավտոկայանատեղիում գտնվում է 260 միավոր մեծ բեռնատար փոխադրամիջոց, ճանապարհին՝ 355 բեռնատար, որոնք սպասում են «Վերին Լարս» հսկիչ անցակետով Վրաստանի կողմ անցնելուն», – ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել ...

Կարդալ ավելին »

Եվրահանձնաժողովը ԵՄ-ին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը

Եվրահանձնաժողովը պատրաստել է հակառուսական պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը և այն փոխանցել է միավորման երկրների քննարկմանը: Հիմնականում միջոցները վերաբերում են Ռուսաստանից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) ներմուծմանը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։ Նշվում է, որ ըստ Polskie Radio-ի աղբյուրների՝ ԵՄ-ն չի նախատեսում ռուսական ՀԲԳ-ի ներմուծման ամբողջական արգելք սահմանել։ Այնուամենայնիվ, Բրյուսելը դիտարկում է «Արկտիկ ՀԲԳ-2» և «Մուրմանսկի ՀԲԳ» նախագծերի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ունեցվածքն աճել է ավելի քան 15.5 միլիարդ դոլարով

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 15.818 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է Bloomberg-ի հրապարակած միլիարդատերերի ինդեքսում: Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ տարվա սկզբից Անդրեյ Մելնիչենկոն վաստակել է 5.51 միլիարդ դոլար: Այժմ նրա կարողությունը կազմում է 24.3 միլիարդ դոլար: Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է 4.86 ​​միլիարդ դոլարով և կազմել 25.8 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, Վլադիմիր Լիսինը վաստակել է ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը

Ապրիլի 29-ին Արմավիրի քաղաքային մշակույթի պալատում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում՝ նվիրված քաղաքի հայկական հասարակական կազմակերպության ստեղծման 35-ամյակին։ Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կազմի մեջ՝ որպես Արմավիրի տեղական բաժանմունք։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա Արմավիրի եզակի քարտեզի շնորհանդեսը՝ ընդլայնված իրականության էֆեկտներով։ Քարտեզի ստեղծումը նվիրված է քաղաքի հիմնադրման ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ռուսաստանի Բելգորոդի մարզում, ինչպես նաև Ղրիմում դեղին տեղումներ են եղել, իսկ երկինքը դեղին գույն է ստացել աֆրիկյան ավազամրրիկի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Ռուսաստան են հասել աֆրիկյան փոշին և ավազը: Բելգորոդում «դեղին տեղումներ են»: Երկինքը դարձել է դեղին, իսկ անձրևից հետո ավտոմեքենաների և առարկաների վրա դեղին շերտ է նստել», – հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում ստեղծվել է գրքերի փորձագիտական ​​խորհուրդ. որոշների վաճառքն արդեն դադարեցվել է

Ռուսաստանում ստեղծվել է փորձագիտական ​​կենտրոն, որը որոշում է հրատարակված գրքերի համապատասխանումը օրենքներին, և խախտումների դեպքում դրանք առգրավելու վերաբերյալ առաջարկություններ են անում, գրում է «Ведомости»-ն։ Կենտրոնը ստեղծվել է Ռուսաստանյան գրքի միության (ՌԳՄ) հիման վրա։ Դրա կազմում ընդգրկվել են  Ռոսկոմնադզորի, Ռուսական պատմական ընկերության, Ռուսական ռազմական պատմական ընկերության, Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուսաստանի մահմեդականների հոգևոր վարչության, Ռուսաստանի հրեական համայնքների ֆեդերացիայի, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի, Ռուսաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել

Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ): Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը:  «Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի

Ռուսաստանի տարածքում գարնանային վարարումներից ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը մեկ օրում ավելացել է 1700-ով և հասել գրեթե 18 000-ի։ Հիմնական աճը կրկին գրանցվել է Օրենբուրգի և Կուրգանի մարզերում։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հաղորդել են օպերատիվ ծառայություններում։ «Ապրիլի 18-ի առավոտվա դրությամբ 210 բնակավայրերում և 175 այգեգործական շրջաններում գարնանային վարարումների հետևանքով 17 808 բնակելի շենք է հեղեղվել, օրական աճը կազմել է ավելի քան ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը խստացնում է միգրացիոն վերահսկողությունը

Ռուսաստանի կառավարությանը ներկայացվել է միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու օրինագիծ։ Այն փոփոխություններ է ենթադրում մի շարք ուղղություններով՝ կեցության ժամկետներ, փաստաթղթերի նոր ձևաչափ, միգրանտների շարժ, իրավական նոր ռեժիմ և այլն։ Հրավիրած ասուլիսին «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը նշեց, որ միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու քաղաքականությունը նորություն չէ։ Դեռ 2018 թվականից արդեն այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է և յուրաքանչյուր տարի առաջարկվող փոփոխությունների ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում հեղեղներից ողողվել է ավելի քան 15 հազար բնակելի տուն

Ռուսաստանում գարնանային հեղեղման հետևանքով ողողված բնակելի տների թիվը հասել է 15 հազար 600-ի, ողողված տնամերձ հողամասերի թիվը գրեթե 28 հազար է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են օպերատիվ ծառայություններում: «Ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքով՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader