Ռուսաստանի կառավարությունը Max մեսենջերը ներառել է սմարթֆոնների և այլ սարքերի վրա նախապես տեղադրված ծրագրերի ցանկում։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Max-ը նման ծրագրերի ցանկում կփոխարինի VK մեսենջերին։ Max-ի պարտադիր նախնական տեղադրումը կներդրվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Կառավարությունը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական RuStore հավելվածների խանութը պարտադիր նախնական տեղադրում կդառնա iOS և HyperOS օպերացիոն համակարգերով սարքերի վրա։ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ռուսաստան
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի լրատվամիջոցների դեմ պատժամիջոցներին
Շվեյցարիան առաջին անգամ միացել է ռուսական լրատվամիջոցների դեմ եվրոպական պատժամիջոցներին: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։ Խոսքն ութ զանգվածային լրատվամիջոցների մասին է՝ EADaily, «Լենտա», News Front, RuBaltic, «Յուժնի Ֆրոնտ», «Ռազմավարական մշակույթի հիմնադրամ», «Կրասնայա զվեզդա» և Fondsk։ Եվրամիությունը դրանք ներառել է փետրվարին հաստատված հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթի մեջ։ Նշվում է, որ ըստ Տնտեսական հարցերի պետական քարտուղարության (SECO) հրապարակած փաստաթղթի՝ Շվեյցարիան ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է չեղարկել «Աերոֆլոտի» դեմ պատժամիջոցները
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը կապում է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների վերացման հետ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դա (խմբ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը)…. պետք է դառնա «Աերոֆլոտ»-ին պատժամիջոցներից դուրս բերելու հետևանք», – ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը նման առաջարկություն ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն կրճատել է Ռուսաստանից բնական գազի մատակարարումը՝ ավելացնելով հեղուկ գազի ներմուծումը
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը բնական գազի ներմուծումը կրճատել է 8,5% – ով ՝ մինչև 1 354 211 խմ, մաքսային արժեքի 8,3% անկման դեպքում ՝ մինչև 233,9 մլն դոլար։ Ինչպես վկայում են ՀՀ մաքսային ծառայության տվյալները, բնական գազի 83,3% – ը Հայաստան է մատակարարվել Ռուսաստանից։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում ՌԴ-ից Հայաստան է ներմուծվել 1 128 011 խմ բնական գազ՝ ծավալի տարեկան ...
Կարդալ ավելին »Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է
2024թ. Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը նվազել է։ Այդ մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում պետբյուջեի 2025թ.նախագծի քննարկման ժամանակ ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարը նշել է, որ շարունակում են երկիր գալ Վրաստանից, Իրանից եւ Չինաստանից։ «Տուրիզմի ոլորտում 2024թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով անկում է գրանցվել։ Զբոսաշրջիկների թիվը, որոնք Հայաստան են այցելել ընթացիկ տարվա առաջին երեք եռամսյակներում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ...
Կարդալ ավելին »Հայաստան զբոսաշրջիկների 39.7%-ը ժամանել են Ռուսաստանից
Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների 2024թ.-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 43.4%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 15.0%, մնացած 41.6%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 39.7%-ը ժամանել են Ռուսաստանից, 8.6%-ը՝ Իրանից, 7.7%-ը՝ ԱՄՆ-ից, 3.9%-ը՝ Ֆրանսիայից, 3.4%-ը՝ Գերմանիայից, 2.9%-ը՝ Վրաստանից, 1.6%-ը՝ Իտալիայից, 1.0%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 42.5%-ը այցելել է գործնական նպատակներով, 45.0%-ը՝ հանգստի և ...
Կարդալ ավելին »Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր է խնդրել. The New York Times
Ռուսաստանը սկսել է հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր և ռադարներ ուղարկել Իրանին, որը սպառնացել է վրեժ լուծել Իսրայելից ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության համար։ Այդ մասին հաղորդում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու իրանական աղբյուրի, որոնցից մեկը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ է։ Նման տեղեկությունների տարածումից առաջ՝ օգոստոսի 5-ին, ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ ...
Կարդալ ավելին »Շաքարի արտահանման արգելք՝ Ռուսաստանում. ՀՀ կարտահանվի 28 հազար տոննա
Ռուսաստանում շաքարի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվում: Ինչպես հաղորդում է ՌԴ կառավարության Telegram-ալիքը, սահմանափակումը կգործի մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը: Ընդգծվում է, որ տվյալ որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։ Որոշմամբ նախատեսված են մի շարք բացառություններ. շաքարի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ հնարավոր կլինի որոշակի ծավալներով։ Մասնավորապես, Հայաստան կմատակարարվի 28 հազար տոննա շաքար, Բելառուս ՝ 5 հազար տոննա, Ղազախստան ՝ ...
Կարդալ ավելին »Մայիսի 10-ից Ճապոնիան կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և համալրել Ռուսաստան ներկրման համար արգելված ապրանքների ցանկը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարությունը: Մատակարարման համար արգելված ապրանքների ցանկում ներառել են տարբեր տեսակի նավեր՝ հակահրդեհային և ամբարձիչային, լողացող նավանորոգարաններ, հորատման և ռեսուրսների արդյունահանման համար լողացող և սուզվող հարթակներ, զբոսանավեր, սպորտային նավեր: Արգելվում է հանածո վառելիքի, հանքային յուղերի և ...
Կարդալ ավելին »Chanel-ն ամբողջությամբ լքում է Ռուսաստանը
Ֆրանսիական Chanel նորաձևության տունը որոշել է ամբողջությամբ լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը: Երեք անանուն աղբյուրներ հրապարակմանը հայտնել են, որ լյուքս ապրանքանիշը որոշել է լքել Ռուսաստանը։ Ընկերության ղեկավարությունը բանակցություններ է վարում տարածքների վարձակալության պայմանագրերի խզման շուրջ։ Փորձագետները մերժումը պայմանավորում են Ռուսաստան ավելի քան 300 եվրո (30 հազար ռուբլի) հագուստի և աքսեսուարների ներմուծման պատժամիջոցներով։ Այս ճանապարհով կգնան այլ լյուքս ապրանքանիշեր, ...
Կարդալ ավելին »