Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվա ընթացքում հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ժամը 08:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել: Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ:
Կարդալ ավելին »Tag Archives: սահման
Հայ-թուրքական սահմանը շուտվանից բացված կլիներ, եթե նախապայմաններ չլինեին. Թունյան
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում հայկական կողմի թեզն այն է, որ Թուրքիան չպետք է կախվածության մեջ մտնի երրորդ երկրների հետ Հայաստանի հարաբերություններից: Այդ մասին ասուլիսում ասաց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Թուրքիան Ադրբեջանի գործոնը որպես նախապայման չի՞ դիտվում հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք խոսում ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին: Բնականաբար, եթե նախապայմաններ չլինեին, այդ ...
Կարդալ ավելին »Հարավային Կորեան և այլ երկրներ իրենց քաղաքացիներին արգելել են մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ
Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին: Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 ...
Կարդալ ավելին »Սահմանազատված սահմանի բացակայության պայմաններում հարգել 1991 թվականի սահմանագիծը․ ԵՄ
Եվրամիությունը հայտարարություն է տարածել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի հարձակման առնչությամբ։ Եվրամիությունը դարձյալ կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալին, մասնավորապես, գրել է․ «ԵՄ-ն ափսոսում է զինված բախումների համար, որոնց հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին Տեղի հատվածում զոհվել և վիրավորվել են հայ և ադրբեջանցի զինծառայողներ։ Այս ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն` Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորված հայ զինծառայողների առողջական վիճակի մասին
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակի վերաբերյալ։ «Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 6 զինծառայողներից երեքի վիճակը գնահատվում է բավարար, մյուս երեքինը` համապատասխանաբար միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր: Ժամը 00:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ»,- ասված է պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության ...
Կարդալ ավելին »ՊՆ հայտնել է ապրիլի 11-ին զոհված զինծառայողների անունները
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Կարդալ ավելին »Տեղ-Կոռնիձոր հատվածում սահմանապահների տեղակայման որոշ կետեր հստակեցված են․ Փաշինյսան
Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես, 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը հիշեցրեց՝ նախորդ նիստին տեղեկացրել է, որ ՀՀ-ն Լաչինի միջանցքին կապող նոր՝ Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի շահագործման հանձնելու բերումով տեղի է ունենալու դեպի Լաչինի ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման․ Շուվալով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մշտական պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կազմակերպության կենտրոնակայանում ՀԱՊԿ-ի ղեկավարող կազմի ընդլայնված խորհրդակցությունից հետո։ «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանին, ապա կազմակերպությունը մշտապես պատրաստ է ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից, ինչպես նաև այլ ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ-ին կփոխարինեն սահմանապահ զորքերը․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ըթնացքում հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ժամանակավոր ճանապարհի հատվածում ՊՆ ստորաբաժանումներին կփոարինեն ՀՀ սահմանապահ զորքերը։ Ըստ նրա՝ այդպիսի առաջարկ է արվել նաև ադրբեջանական կողմին։ «Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ։ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի և լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջև կայացրած որոշման արդյունքում Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի ...
Կարդալ ավելին »Հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. Նիկոլ Փաշինյան
Լաչինի միջանցքի հետ կապված հաջորդ զարգացումը կապված է երթուղու փոփոխության հետ: Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչպես տեղյակ եք՝ 2022 թվականի օգոստոսին Ադրբեջանի ու ԼՂ իշխանությունների միջև կայացած համաձայնության արդյունքում՝ Լաչինի միջանցքի երթուղին փոխվեց նոր ճանապարհի գործարկմամբ, բայց քանի որ Լաչինի միջանցքը Հայաստանին կապող ճանապարհն ամբողջությամբ պատրաստ չէր, գործարկվեց ժամանակավոր երթուղի, որը մուտք ...
Կարդալ ավելին »