Tag Archives: Փյունիկ

«Փյունիկի» երկու ֆուտբոլիստ հեռացել է թիմից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 2024/25 մրցշրջանի ավարտից հետո թիմերում փոփոխությունները շարունակվում են: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից հեռացել են կիսապաշտպաններ Բրայան Ալսեուսը և Միմիտո Բիային։ Բրայան Ալսեուսը «Փյունիկ» էր տեղափոխվել նախորդ տարվա օգոստոսին և անցկացրել է 18 հանդիպում։ 27-ամյա կիսապաշտպան Միմիտո Բիային «Փյունիկ»-ում հանդես էր գալիս այս տարվա մարտից և մասնակցել է 6 խաղի։ Արդեն ավարտված մրցաշրջանում «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն էր:

Կարդալ ավելին »

Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկի» գլխավոր քարտուղար, հայկական ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ գլխավոր քարտուղար, հայկական ֆուտբոլի նվիրյալ Դավիթ Մարտիրոսյանը, հաղորդում է FC Syunik-ը։ «Դավիթը երկար տարիներ աշխատել է նաեւ «Գանձասար-Կապանում», իր ներդրում ունեցել Սյունիքում ֆուտբոլի զարգացման գործում։ «Սյունիք» ՖԱ ամբողջ անձնակազմը խորին ցավակցությունն է հայտնում Դավիթի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»,- նշված է էջում։

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկն» է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է: Հայկական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի թիմն ունի 33 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 26-ական միավորով կիսում են «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: «Ալաշկերտ»-ն ունի 25, «Նոա»-ն` 24, «Արարատ»-ը` 17, ԲԿՄԱ-ն` 13, «Շիրակ»-ը` 10 միավոր: Եվ վերջին երկու հորիզոնականներում են «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը` 7 միավոր: Հայաստանի առաջնության ...

Կարդալ ավելին »

«Փյունիկը» Շվեդիայում հաղթեց «Կալմար»-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց շվեդական «Կալմար»-ի հետ: Շվեդիայում կայացած խաղի մեկնարկում, թիմերը փոխանակվում էին գրոհներով և հստակ գործում պաշտպանությունում: «Փյունիկ»-ն էլ, «Կալմար»-ն էլ հավասար պայքար էին ծավալել: «Կալմար»-ին, սակայն, հաջողվեց մինչ ընդմիջումն առաջ անցնել հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Տրենսկովը: Երկրորդ կեսի մեկնարկում, «Փյունիկ»-ը վերգտավ իր խաղը և կարողացավ իրացնել իր պահը: 55-րդ ...

Կարդալ ավելին »

«Փյունիկը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց էստոնական «Նարվա Տրանսին»

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասավ էստոնական «Նարվա Տրանսի» նկատմամբ։ Մեր թիմն ունենալով մեծ առավելություն կոտրեց մրցակցի դիմադրությունը ըստ էության վճռելով դիմակայության ելքը։ Ցուցադրելով բալանսավորված ֆուտբոլ «Փյունիկը» խաղային բոլոր առումներով գերազանցեց էստոնական թիմին։ «Հաճելի է, որ առաջին խաղը եվրոպական մրցաշարը հաղթանակով սկսեցինք: Խաղից առաջ ասել էի, որ մենք ...

Կարդալ ավելին »
ajax-loader