Tag Archives: ավագանի

Երևանի ավագանին մերժեց Մարությանի թիմի ներկայացրած ՝ տրանսպորտի 100 դրամ սակագին սահմանելու նախագիծը

Այսօր՝ փետրվարի 11-ին, Երևանի ավագանին քվերակությամբ մերժեց Երևանի տրանսպորտի մեկ ուղետոմսը 100 դրամ սահմանելու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագիծը։ Մի քանի ժամ տևած քննարկումից հետո Երևանի ավագանին նախագիծը չընդունեց 27 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ քվեարկությամբ ։ Հիշեցնենք, որ «Ազգային առաջընթաց» խմբակցության նախագծով առաջակվում էր, ի շարս այլ փաթեթների և սոցիալական արտոնությունների, սահմանել նաև մեկ ուղևորափոխադրման համար 100 դրամ սակագինը։ Նախագծի ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին հաստատեց 2025-ի զարգացման ծրագիրը

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 4-րդ նիստում հաստատվեց 2025 թվականի զարգացման ծրագիրը, որը նախատեսում է քաղաքի զարգացման համար ռազմավարական մի շարք միջոցառումներ։ Ծրագիրը ներառում է կարևորագույն նախաձեռնություններ՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանը, քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը, սոցիալական աջակցման մեխանիզմների կատարելագործմանը և շրջակա միջավայրի պահպանությանը։ Ծրագրի հիմնական դրույթներն են՝ քաղաքաշինական նախագծերի շարունակական իրականացում՝ նոր բազմաբնակարան շենքերի, ճանապարհների և հասարակական տարածքների կառուցում, հանրային տրանսպորտի բարելավում և ...

Կարդալ ավելին »

Քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին Երևանի ավագանին կողմ է քվեարկել

Մշակվել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» նախագիծը, որը ներկայացվեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին: Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է: «32» կողմ, 13 «դեմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին։

Կարդալ ավելին »

Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են. նրա փոխարեն ՔՊ-ից մանդատ է տրվել Քրիստինե Վարդանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ ԿԸՀ-ից հայտնում են, որ նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։ ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։

Կարդալ ավելին »

Հայտնի են Երևանի ավագանու նոր անդամների անունները

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկել է Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել  «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին,  իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Վարոսի Մանուկյանին։ Ավելի վաղ՝ ՀՀ ԿԸՀ-ն ստացել էր Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին կքննարկի Հայկ Մարությանի և ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Երևանի ավագանին փետրվարի 5-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ավագանու մի խումբ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցն է։ Արտահերթ նիստում ավագանին կքննարկի «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանի, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի, «Մայր Հայաստան» խմբակցության Գևորգ Ստեփանյանի, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի լիազորությունները ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում էական կբարձրանա ավտոկայանատեղերի վճարը․ ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց: Նախագիծն ընդունվեց  32 կողմ, 3 դեմ ձայներով: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և  կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն  փետրվարին:  Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու մի շարք անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, նրանց մանդատները կհանձնվեն ցուցակով հաջորդ թեկնածուներին

Երևանի ավագանու մի շարք անդամներ լիազորությունները վաղաժամ դադարեցվել են, նրանց մանդատները կհանձնվեն ցուցակով հաջորդ թեկնածուներին: Այդ մասին Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի ժամանակ հայտնեց  քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ...

Կարդալ ավելին »

Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին

Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն  սահմանված չափորոշիչներին: Տնտեսվարողների համար մշակվել է ուղեցույց, որի նպատակն է աջակցել նշված դիմումների առավել ճիշտ կազմմանը:

Կարդալ ավելին »

Երևանի ավագանին ընտրեց չորս փոխքաղաքապետեր

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանն  ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ ստանալով  32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն: Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 65 անդամներից 48-ը։ Փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվել է նաև ՔՊ խմբակցության  անդամ Լևոն Հովհաննիսյանն ու Սուրեն Գրիգորյանը:  Լևոն Հովհաննիսյանն ընտրվել է  31 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ քվեարկության արդյունքներով։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader