Tag Archives: ԱԺ

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց 2024-ի պետական բյուջեի նախագծին

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:Oրեր շարունակ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագծի քննարկումից հետո գլխադասային հանձնաժողովում բյուջեի նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականությունը և մոտեցումն ուղղված է առաջին հերթին կառավարության ծրագրով նախանշված միջոցառումների պատշաճ իրականացմանը:  «Եվ այս բյուջեում ամենակարևոր տեղն ունի դպրոցաշինության ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորներ

Ազգային ժողովը Դավիթ Խաչատուրյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ Նաիրա Հովսեփյանին՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը։ Քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր։ Նշված թեկնածուների օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝0։ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Կարեն Թումանյանի, Նաիրա Հովսեփյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները: ...

Կարդալ ավելին »

Ներմուծող ընկերություններն իրենք կընտրեն լաբորատորիան փորձաքննության համար․ ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը

Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։ «Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ Մասնավորապես` սահմանել իրավակարգավորում, համաձայն որի սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ին ներկայացվեց «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը

Ազգային  ժողովի  նիստում Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ներկայացրեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին,  կոնվենցիային  կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Կարապետյանը հիշեցրեց, որ արձանագրությունը ԵԽ-ն ստորագրել է 2002 թվականի մայիսի 3-ին, այն ուժի մեջ է մտել 2003 թվականի հուլիսի 1-ին։ «Այս պահի դրությամբ արձանագրությունը ստորագրվել է Եվրոպայի խորհրդի 46 անդամ ...

Կարդալ ավելին »

Ռազմատեխնիկական գործակցություն Հայաստանի և Չեխիայի միջև. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը

Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները Համաձայնագրի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երևանում: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Հայաստանի ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը: Նիստի օրակարգում ընդգրկվել է 54 հարց: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ կքննարկի «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, ...

Կարդալ ավելին »

Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից. Արցախի ԱԺ ուղերձը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման  սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի ...

Կարդալ ավելին »

ԱԺ-ն ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը

Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ոռոգման նպատակով այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը թույլատրող նախագիծը: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 65 կողմ, 22 դեմ ձայներ: Նախագծով առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև ...

Կարդալ ավելին »

Միրզոյան-Բայրամով բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. ԱԺ նախագահ

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտեսիվ են ընթանում և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader