Երիտասարդ կինոռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանի «84-ի ամառը» ֆիլմի հերոսներն ուսանողական ընկերներ են, որոնք շատ տարիներ անց պատահաբար հանդիպում են ծերանոցում և որոշում «վերադառնալ» անցյալ՝ տարբեր հարցերի պատասխաններ ստանալու նպատակով։ Զգացմունքային կինոնկարը, որը հիշեցնում է ընկերության, նվիրվածության, սիրո և մի շարք այլ կարևոր արժեքների մասին, ցուցադրվեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի սցենարի հեղինակն Անի Մաղաքյանն է։ Հաճույքով է համագործակցել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ոսկե ծիրան
«Ոսկե ծիրանի» «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին
Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում «Վարպետ» մրցանակը հանձնվել է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, ծագումով հնդիկ ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինխին։ Սինխը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Նա նաև «R.E.M.»-ի Losing My Religion, Վանեսա Պարադիի Be My Baby, Լու Ռիդի What’s Good երգերի հոլովակների ռեժիսորն ...
Կարդալ ավելին »14 տարվա ազատազրկումից հետո աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին՝ «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է նաև աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Փառատոնի գրասենյակից հայտնում են, որ 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո սա կլինի Փանահիի առաջին փառատոնային այցը: Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի տարում «Ոսկե ծիրան»-ը Փանահիին հատուկ «Փարաջանովյան թալեր» կշնորհի՝ միավորելով երկու բախտակից արվեստագետներին։ «Հենց Փանահին է՝ Աբաս Քիառոստամիի, Մոհսեն Մախմալբաֆի, Դարիուշ Մեհրջուիի և այլ վարպետների հետ պատասխանատու ...
Կարդալ ավելին »«Ոսկե ծիրանը» բացառիկ ֆիլմեր կցուցադրի
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվելու է հուլիսի 7-14-ը, շարունակում է համագործակցել միջազգային կազմակերպությունների և Երևանում հավատարմագրված դեսպանատների հետ և համատեղ մի շարք հետաքրքիր ծրագրեր իրականացնել: Լրագրողների հետ հանդիպմանը կինոփառատոնի համահիմնադիր, միջազգային ծրագրերի ղեկավար Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ Երևանում Գյոթե կենտրոնի հետ համատեղ կիրականացվի «Արտադրված է Գերմանիայում» ծրագիրը։ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում կցուցադրվեն Անդրեաս Դրեզենի «Հիլդեից՝ սիրով», Սևերին Ֆիալայի և ...
Կարդալ ավելին »Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը
Հուլիսի 9-ի երեկոյան Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրերի ցանկում կային ինչպես օտարազգի անձիք, այնպես էլ հայ հայտնիներ, ինչպիսիք են Սամվել Թադևոսյանը, Ներսես Ավետիսյանը, Հրաչ Քեշիշյանը և ուրիշներ։ «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական փառատոնը անցկացվելու է հուլիսի 9-16-ը։ Փակման արարողությունը կլինի հուլիսի 16-ին։ Նույն օրը կհայտարարվեն այս տարվա հաղթողների անունները:
Կարդալ ավելին »