Tag Archives: Բրիտանական

Սեփական մահն ընտրելու իրավունք` Բրիտանական կղզում

Մեն կղզին՝ Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բրիտանական թագի ինքնավար կառույցը հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա մահացու հիվանդ չափահաս մարդկանց ընտրել իրենց կյանքին վերջ տալու իրավունքը, հայտնել է Reuters-ը։ Նշվել է  որ օրինագիծը նպատակ ունի թույլ տալ այն մարդկանց, որոնց 12 ամսից քիչ է մնացել ապրելու, օգնություն ստանալ իրենց կյանքին վերջ տալու համար՝ կղզին պոտենցիալ առումով դարձնելով առաջինը Բրիտանական կղզիներում, որտեղ անբուժելի հիվանդ մարդիկ օրինական իրավունք կունենան վերջ դնելու իրենց կյանքին: Ցանկացողները պետք է լինեն 18 տարեկանից բարձր, գրանցված լինեն Մեն կղզում ընտանեկան բժշկի մոտ եւ հինգ տարի ապրած լինեն կղզում: Մարդիկ պետք է որոշում կայացնելու կարողություն ունենան, որը պետք է վավերացված լինի երկու անկախ բժիշկների կողմից: «Մեն կղզու խորհրդարանն այսօր ընդունել է ինքնակամ մահվան մասին օրինագիծը, որն այժմ կներկայացվի Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարարություն՝ համաձայնության համար»,- նշվել է հաղորդագրությունում: Օրինագիծը հավանության է արժանացել՝ չնայած մոտ 84 հազար բնակչություն ունեցող կղզում որոշ հակասական ձայների: 2023թ. Մեն կղզու բժշկական հասարակության կողմից 108 բժիշկների հարցումը ցույց է տվել, որ 74 տոկոսը դեմ է օրինագծին, իսկ 34 տոկոսն ասել է, որ կմտածի լքել կղզին, եթե դա օրենք դառնա:

Կարդալ ավելին »

Երևանում կցուցադրվի Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը

Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ դիցուհու արձանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:Նշվում է, որ ցուցադրությունը տեղի կունենա 2024 թվականի սեպտեմբերին:

Կարդալ ավելին »

Բրիտանական HSBC-ն 1 ֆունտով կգնի ամերիկյան Silicon Valley Bank UK-ը

Բրիտանական HSBC բանկը պայմանավորվել է գնել փլուզված ամերիկյան Silicon Valley Bank-ի դուստր կառույցը Մեծ Բրիտանիայում։ Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է երկրի գանձապետարանի կանցլեր (ֆինանսների նախարար) Ջերեմի Հանթը։ «Այս առավոտ կառավարությունը եւ Անգլիայի Բանկը նպաստել են Silicon Valley Bank UK-ի մասնավոր վաճառքին HSBC-ին: Ավանդները կպաշտպանվեն առանց հարկատուների աջակցության անհրաժեշտության»,- գրել է Հանթը: HSBC UK բանկը կգնի ...

Կարդալ ավելին »
ajax-loader