Tag Archives: բենզին

Ռուսաստանը կարգելի բենզինի արտահանումն օգոստոսին

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը (ներառյալ)։ Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական դաշտային աշխատանքների ժամանակահատվածում։ РБК-ն ավելի վաղ, հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ քննարկվում է խոշոր վառելիքի արտադրողների համար նման էմբարգոյի մեկ ամսով սահմանումը՝ մինչև ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ն բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև տարեվերջ

ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 1-ից բենզինի արտահանման նոր սահմանափակում է մտցրել։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում կրկին կգործի բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակում: Այս մասին որոշումն ստորագրվել է։ Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը սեզոնային շարունակվող պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգումների ժամանակաշրջանում պահպանելու համար», – ասվում է ՌԴ կառավարության Telegram-ալիքում։ ...

Կարդալ ավելին »

Լոռու և Տավուշի աղետից հետո Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզվառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան

Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո հունիսի 5-ի առավոտյան արդեն, Վրաստանից երկաթուղով բենզինի և դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Այրում կայարան։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Կայարանում բենզինն ու դիզելը դատարկվում է վառելիք տեղափոխող բեռնատարների մեջ, որոնք էլ արդեն նորոգված կամրջով բենզինը տեղափոխում և մատակարարում են ...

Կարդալ ավելին »

1,7 մլն դրամով տուգանվել է բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ն. Տեսչական մարմին

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 763 257 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ (հասցե` ք.Երևան, Սեբաստիա 8/4)։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից: Արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։

Կարդալ ավելին »

ՌԴ-ն մարտի 1-ից արգելելու է բենզինի արտահանումը․ ժամանակավոր արգելքը չի վերաբերում ԵԱՏՄ երկրներին

Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից վեց ամսով կարգելի բենզինի արտահանումը և բորսայում դիզվառելիքի վաճառքի նորմատիվը կբարձրացնի մինչև 16%: Վառելիքի գների աճի դեմ պայքարելու համար նման միջոցներ ձեռնարկելու պլանները նախ РБК-ին հայտնել է կառավարության աղբյուրը, իսկ հետո «Ինտերֆաքս»-ին հաստատել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայացուցիչը:  Նովակը, РБК-ի տեղեկություններով, եղել է բենզինի արտահանման արգելքի նախաձեռնողը։ «Նավթամթերքի աժիոտաժային պահանջարկը համահարթեցնելու համար անհրաժեշտ է միջոցներ ...

Կարդալ ավելին »

Քերոբյանի մոտ քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ՇՎՏՄ ղեկավար Արմեն Կոտոլյանը ներկայացրել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը։ Այնուհետև քննարկվել են բենզինի օկտանային թվի լաբորատոր փորձաքննության իրականացմանը վերաբերող հարցեր։ Օրակարգային թեմաների թվում էր նաև չափման միջոցների ստուգաչափման ...

Կարդալ ավելին »

Արձանագրվել են բենզինի ձեռքբերման և իրացման գների առերևույթ անհամարժեք փոփոխություններ․ ՄՊՀ-ն վարույթներ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացրել է բենզինի շրջանառության ոլորտում գնագոյացման և գնային քաղաքականության վերաբերյալ ուսումնասիրություն: Ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են բենզինի շրջանառության ոլորտում, այդ թվում՝ Երևան քաղաքի բենզալցակայաններում տեղի ունեցող գնային փոփոխությունները։Հանձնաժողովից հայտնում են, որ առկա տեղեկատվության ուսումնասիրության և համադրման արդյունքում 2022 և 2023 թվականների ընթացքում արձանագրվել են «Սի Փի ԷՍ էներջի գրուպ», «Ֆլեշ», ...

Կարդալ ավելին »

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում գնային տատանումները

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շուկայում տեղի ունեցող գնային տատանումները։ Ինչպես տեղեկանում ենք ՄՊՀ-ի տարածած հաղորդագրությունից, բենզինի գնագոյացումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, մասնավորապես՝ միջազգային շուկաներում տեղի ունեցող բենզինի գների փոփոխություններով, արտարժույթի տատանումներով, ինչպես նաև տեղափոխման ծախսերով և այլն։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի հունվարին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի ներմուծման միջին գինը կազմել ...

Կարդալ ավելին »

Այնթապում այրվել են բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կետեր, 2 մեքենա. մեկ մարդ այրվածք է ստացել

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների յոթ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Չինաստանը բարձրացնում է բենզինի և դիզելային վառելիքի գները

Չինաստանի իշխանությունները օգոստոսի 10-ից բարձրացնում են բենզինի և դիզվառելիքի մանրածախ գները։ Այդ մասին ասված է ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական ​​կոմիտեի ծանուցման մեջ։ Բենզինի գինը մեկ տոննայի դիմաց կբարձրանա 240 յուանով (33.5 դոլար), իսկ դիզելային վառելիքինը՝ 230 յուանով (32.1 դոլար)։ Գործող գնագոյացման մեխանիզմի համաձայն՝ նավթամթերքի գները ճշգրտվում են՝ կախված նավթի միջազգային գների փոփոխություններից: Չինաստանի երեք խոշոր նավթային ընկերություններին՝ China National Petroleum Corporation-ին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader