Մեկնարկել է սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ՄԱԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովին մասնակցության գրանցումը։ Այդ մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրությունում: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://www.unwto.org/8-UN-Tourism-Global-Conference-Wine… ։ «Ամենամյա այս համաժողովը եզակի հնարավորություն է գինու զբոսաշրջության ոլորտի փորձագետների համար համատեղ աշխատելու և զբոսաշրջությունը համայնքների կայուն, ներառական և դիմակայուն ապագայի շարժիչ ուժ դարձնելուն ուղղված լուծումներ գտնելու համար։ Սահմանափակ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՄԱԿ
ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը. ԱԳ նախարարի ելույթը՝ ՄԱԿ-ում
Հայաստանը պատրաստ է նպաստել հեռանկարային ապագայի և արդյունքներին միտված «Ապագայի Պակտի» ընդունմանը: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում իր ելույթի ժամանակ: «Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական հատվածում: Այս տարվա ֆորումի թեման չէր կարող ավելի արդիական լինել, քանի որ համաշխարհային հանրությունը բախվում է բազմաթիվ ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ը պարենի պակաս է կանխատեսել Գազայի ավելի քան 2 մլն բնակչի համար
Գազայի հատվածում մոտ 2,15 միլիոն խաղաղ բնակչի համար պարենի սուր պակասի խնդիր կառաջանա: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի զեկույցում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից հայտնել են նաև, որ խնդիրը ծառացած է Գազայի բնակիչների 96%-ի հանդեպ։ Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինված կողմնակիցների ներթափանցումից հետոս, որն ...
Կարդալ ավելին »Նարեկ Մկրտչյանը ՄԱԿ մշտական համակարգողի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ իրականացված ծրագրերի արդյունքներին, ինչպես նաև գործող ծրագրերի ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Ընդգծելով ՄԱԿ-ի կառույցների հետ ունեցած ոլորտային արդյունավետ համագործակցության դերը՝ նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել վերջիններիս ներդրումը՝ Հայաստանում ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Լառա Պետրոսյանը Վիեննայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի անդամ երկրների կոնֆերանսի կիրարկման վերանայման, ակտիվների վերականգնման և Միջազգային համագործակցության հարցերով աշխատանքային խմբերի հանդիպումներին։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Լառա Պետրոսյանը համաժողովին հանդես է եկել որպես բանախոս և ներկայացրել է Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կիրարկմանն ուղղված Հայաստանում իրականացված լայնածավալ ...
Կարդալ ավելին »Հայաստանը` ՄԱԿ տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Նյու Յորքում` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում, Հայաստանն ընտրվեց Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ 2025-2027 թթ․ ժամանակահատվածի համար։ Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին խորհրդի ընտրություններում հատկացված երկու թափուր տեղերի համար ներկայացված էին երեք երկրների՝ Հայաստանի, Բոսնիա և Հերցոգովինայի ու Ադրբեջանի թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով 148 ձայն, ընտրվեց խորհրդի անդամ։ ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ը Էբրահիմ Ռայիսիի հիշատակին նվիրված նիստ կանցկացնի
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այս շաբաթ արարողություն կանցկացնի՝ ի հիշատակ ուղղաթիռի վթարից զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս անձանց: Այդ մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը: Դենիս Ֆրենսիսը` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահը, հայտարարել է, որ միջոցառումը տեղի կունենա մայիսի 30-ին։ Մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատականի ...
Կարդալ ավելին »ՄԱԿ-ը մերժել է տիեզերքում զենք չտեղակայելու վերաբերյալ ռուսական բանաձևի նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 20-ին արգելափակել է Ռուսաստանի կողմից պատրաստված բանաձևի նախագիծը, որով արգելվում է զենքի տեղակայումը տիեզերքում: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Բանաձևի նախագիծը չի ընդունվել», – հայտարարել է ՄԱԿ-ում Մոզամբիկի մշտական ներկայացուցիչ Պեդրու Կոմիսարիուն, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում: Նախագծին կողմ է քվեարկել Անվտանգության խորհրդի յոթ անդամ, նույնքանը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել։ ...
Կարդալ ավելին »Ասիան ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
Ասիայում տաքացումն ավելի արագ է տեղի ունենում, քան աշխարհում, և 2023 թ. այն մոլորակի մյուս տարածաշրջաններից ամենաշատն է տուժել կլիմայի և եղանակի հետ կապված բնական աղետներից: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության զեկույցում։ «Կլիմայական վիճակն Ասիայում 2023 թվականին» ուսումնասիրության հեղինակներն արձանագրել են «կլիմայի հիմնական ցուցանիշների փոփոխության տեմպերի արագացում, ինչպիսիք են միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը, սառցադաշտերի նահանջը և ծովի մակարդակի ...
Կարդալ ավելին »Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական հանձնաժողի քարտուղարի հետ
ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպել է հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։ Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում ...
Կարդալ ավելին »