Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալության Telegram ալիքը։ Բանակցությունները մեկնարկել են նախատեսվածից 1,5 ժամ ուշացմամբ։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլի ընթացքում շատ կարևոր քայլեր են ձեռնարկվել», – բանակցությունների երկրորդ փուլի բացման խոսքում նշել է Ֆիդանը։ Նա նաև նշել է, որ բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է քննարկել ...
Կարդալ ավելին »Tag Archives: Ստամբուլ
ՌԴ-ն պատրաստ է Ստամբուլում Ուկրաինային տրամադրել հակամարտության կարգավորման հուշագիրը. Լավրով
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման պայմաններով իր հուշագիրն ուկրաինացի բանակցորդներին տրամադրել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք ուղիղ բանակցությունների ընթացքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա հիշեցրել է, որ Ստամբուլում Մոսկվան և Կիևը պայմանավորվել են պատրաստել կողմերից յուրաքանչյուրի դիրքորոշումը ներկայացնող փաստաթղթեր՝ կայուն կարգավորման հասնելու համար։ «Մեր պատվիրակությունը՝ Վ. Ռ. Մեդինսկիի գլխավորությամբ, պատրաստ է այդ հուշագիրը ...
Կարդալ ավելին »Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հեռարձակումները։ Մինչ այդ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ: Նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի, Անկարայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը ...
Կարդալ ավելին »Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում
Ստամբուլից Մոսկվա թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վիլնյուսի օդանավակայանում։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ինքնաթիռը ստիպված է եղել ընդհատել թռիչքը տեխնիկական խնդիրների պատճառով։ Տեխնիկական խնդիրները լուծելուց հետո ինքնաթիռն այդպես էլ Մոսկվա չի ուղևորվել և վերադարձել է Ստամբուլ։
Կարդալ ավելին »Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի 3-րդ հանդիպումը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Ստամբուլում մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։
Կարդալ ավելին »«3+3» ձևաչափով ԱԳՆ ղեկավարների 3-րդ նիստը տեղի կունենա Ստամբուլում՝ հոկտեմբերի 18-ին
Արտաքին գործերի նախարարների՝ «3+3» ձեւաչափով երրորդ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 18-ին՝ Ադրբեջանի Հայաստանի, ՌԴ-ի եւ Իրանի արտգործանախարների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսում, Հորդանանի ԱԳՆ ղեկավար Այման աս-Սաֆադիի հետ Անկարայում կայացած բանակցություններից հետո, տեղեկացրել է TRT Haber-ը։ «Թուրքիան կողմնակից է այն դիրքորոշմանը, որ տարածաշրջանային բոլոր հարցերը պետք է լուծվեն անմիջապես տարածաշրջանի երկրների ...
Կարդալ ավելին »Ստամբուլի հայկական եկեղեցուց խաչ գողացած տղամարդը կալանավորվել է
Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ եկեղեցուց խաչ են գողացել։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ Բեյօղլուի հայկական կաթոլիկ եկեղեցու տեսախցիկները ֆիքսել են թե ինչպես է մի տղամարդ եկեղեցուց խաչը գողանում։ Ոստիկանությանը հաջողվում է ձերբակալել 37-ամյա տղամարդուն, ով խոստովանել է, որ խաչը սիրած աղջկա համար է գողացել։ Դատարանի որոշմամբ տղամարդը կալանավորվել է։
Կարդալ ավելին »Ստամբուլի վերընտրված քաղաքապետի կողմնակիցները պահանջել են Էրդողանի հրաժարականը
Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն, ով մինչ ընտրությունները Ստամբուլի գործող քաղաքապետն էր, իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցության թեկնածու Մուրադ Քուրումին հաղթել է ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ, հայտնում է թուրքական Artigercek-ը:Երբ Իմամօղլուն հայտարարել է իր հաղթանակի մասին, նրա կողմնակիցները դրոշներով, շչակներով և ավտոշարասյուներով հավաքվել են Ստամբուլի Սարաչհանե փողոցում, որտեղից ...
Կարդալ ավելին »2027-ի Եվրոպական ամառային խաղերը կկայանան Ստամբուլում
Եվրոպական ամառային խաղերը 2027 թվականին կկայանան Թուրքիայում՝ Ստամբուլում: Այդ մասին հայտնում է Եվրոպական օլիմպիական կոմիտեն: Ստամբուլը ոչ մի հատուկ մարզակառույց չի ստեղծի խաղերի համար և կօգտագործի առկա ենթակառուցվածքները: Եվրոպական այդ խաղերի մի շարք մարզաձևեր կլինեն վարկանիշային 2028 թվականի Լոս Անջելեսի ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջին Եվրոպական խաղերը կայացել են 2015 թվականին:
Կարդալ ավելին »Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Ուզբեկստանի իրավապանները հետախուզվող են հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 5-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և գծային բաժին է տարվել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Շարոֆջոն Ն.-ն: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, նա օգոստոսի 31-ից Տաշքենդ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշվում է, որ հայտնաբերման ...
Կարդալ ավելին »