Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները։ Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հեռարձակումները։
Մինչ այդ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ:
Նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի, Անկարայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը կնախագահի գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հանդիպման սկզբում Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան կարևոր է համարում, որ կողմերը լսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ խաղաղություն հաստատելու կոչերը, սակայն, ըստ նրա, Մոսկվայի և Կիևի պատվիրակություններն իրենք պետք է որոշեն՝ հասնել խաղաղության թե՞ շարունակել «ավերիչ հակամարտությունը»։