Tag Archives: Մատենադարան

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը Կահիրեում է՝ բանակցելու Գազայում հրադադարի շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ղեկավարության պատվիրակությունը ժամանել է Կահիրե, որտեղ նախատեսվում են Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի, ինչպես նաև իսրայելցի պատանդների ու պաղեստինցի բանտարկյալների փոխանակման շուրջ բանակցություններ։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: «ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը հինգշաբթի առավոտյան ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք՝ ավարտելու հրադադարի հետ կապված բանակցությունները», – ասված է շարժման Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ պաղեստինյան շարժման պատվիրակությունը ...

Կարդալ ավելին »

Մատենադարանում կբացվի «Լուսանկարչական գանձարանի հայտնությունը» բացառիկ ցուցահանդես

Նոյեմբերի 25-ին Մաշտոցյան Մատենադարանի թանգարանային մասում կբացվի «Մատենադարան․ լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով բացառիկ ցուցահանդես։ Մատենադարանի տարբեր հավաքածուներում հայտնաբերվել են այնպիսի լուսանկարներ, որոնք պատմական, աղբյուրագիտական, արվեստաբանական և ազգագրական տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունեն: Լուսանկարներում արտացոլված են ինչպես Արևելյան, այնպես էլ Արևմտյան Հայաստանի պատմամշակութային կոթողները, կյանքն ու կենցաղը, անվանի հայերի դիմանկարներ, ազգագրական նյութեր և այլն։ Ցուցահանդեսի միջոցով առաջին անգամ կանդրադառնանք Մատենադարանում պահվող լուսանկարներին՝ ...

Կարդալ ավելին »

Երկօրյա գիտաժողով և գրքի շնորհանդես. Մատենադարանը տոնում է հայագետ- արևելագետ Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակը

Անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 17-ին Մատենադարանում մեկնարկեց նրան նվիրված հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում ցուցադրվեց գիտնականի կյանքին և գործունեությանը վերաբերող ֆիլմ և մասնակիցներին ներկայացվեց «Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հիշեց՝ տարիներ առաջ Չուգասզյանի ընտանիքը կառույցին է նվիրել հեղինակի արխիվային հավաքածուն, որը շատ արժեքավոր է: «Շատ կարևորում ու նշանավորում եմ Բաբկեն Չուգասզյանի ...

Կարդալ ավելին »

Գանձասարում այժմ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները. Մատենադարան

44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Մաշտոցյան Մատենադարան։Այդ մասին հաղորդագրություն է տարածել Մատենադարանը՝ վստահեցնելով, որ բոլոր բնօրինակները Մաշտոցյան Մատենադարանի պահոցում են։Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար։ Այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։

Կարդալ ավելին »

Մատենադարանի տնօրեն է ընտրվել Արա Խզմալյանը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն հուլիսի 17-ին ընտրվել է «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի տնօրեն: Այս մասին հայտնեցին Մատենադարանից: Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։ Ինչպես տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, Մատենադարանի տնօրենի թեկնածու կարող է առաջադրվել ՀՀ այն քաղաքացին, ով ունի պատմական, փիլիսոփայական կամ բանասիրական գիտությունների կամ արվեստագիտության գիտական աստիճան և կրթության, գիտության կամ մշակույթի ոլորտում առնվազն 3 տարվա կառավարման աշխատանքային ...

Կարդալ ավելին »
ajax-loader