Tag Archives: Դպրոց

Դպրոցների տնօրենների 15 %-ն է դրական շեմը հաղթահարում, որից մոտ 60 %-ը չի հաղթահարում հարցազրույցի փուլը. նախարար

Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը. այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման  նախագիծը: «Վարչատնտեսական կառավարման մասով առանձնացվել է առանձին համակարգողների հաստիքը, և այժմ քննարկվում է վարչատնտեսական գործառույթները պատվիրակված իրականացնելու հնարավորությունը:  Գնումների գործընթացը պատվիրակված իրականացնելու հնարավորությունը քննարկվել է ֆինանսների նախարարության հետ: Որպեսզի որևէ մեկը հավակնի տնօրենի ...

Կարդալ ավելին »

6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում միանգամից 2-րդ կգնա․ ԿԳՄՍ

Հայաստանում օրենքով ամրագրված է՝ երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն կան դեպքեր, երբ ծնողները, սեփական նախաձեռնությամբ, որոշում են դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից։ Նման դեպքերը վերջին տարիներին կազմում են մոտ 10 տոկոս: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փոփոխություն է նախաձեռնել. 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից 2-րդ կգնա՝ յուրացնելու թե՛ 1-ին, ...

Կարդալ ավելին »

էլեկտրական շչակ «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց»-ում

Մարտի 1-ին՝ ժամը 13:35-ին, «Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ. 200 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում աշխատակիցների և աշակերտների պաշտպանության կազմակերպումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի

Մայրաքաղաքում 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվի Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ: Համատեղ նախագծերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է ...

Կարդալ ավելին »

Դպրոցների կահավորման որակը կլինի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մոդուլային դպրոցների կառուցման շինարարական աշխատանքներում ուշադրության կենտրոնում կպահի կահավորման պարագաների որակը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեսկզբին կատարած մարզային այցերի ընթացքում եղել էր մի շարք հանրակրթական դպրոցներում, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ։ Վարչապետը մի շարք կոպիտ խախտումներ ու բացթողումներ էր արձանագրել՝ հատկապես ձեռք բերված գույքի որակի առնչությամբ, տվել հանձնարարական խիստ վերահսկողության համար։ Պատասխանատու կառույցների, մարզպետարանների ...

Կարդալ ավելին »

Դպրոցին հատկացված տարածքն օրենքի խախտմամբ օտարվել է անհատի. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Բեկնազարյան 5 հասցեում գործող` Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոցին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային գործը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրությամբ պարզվել է՝ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի դեկտեմբերի 2-ի որոշմամբ՝ դպրոցին անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հատկացվել է ...

Կարդալ ավելին »

Դպրոցներում վրացերենի, պարսկերենի, թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցումը կշարունակվի նաև այս ուսումնական տարում՝ կամավորության սկզբունքով

Հանրակրթական դպրոցներում տարածաշրջանային լեզուների ուսուցման ծրագրի շրջանակում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է վրացերենի ուսուցման  առարկայական ծրագրերը՝ 8-րդ և 11-րդ դասարանների համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Ավելի վաղ՝ ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել էին նաև պարսկերենի, վրացերենի, թուրքերենի և ադրբեջաներենի առարկայական ծրագրերը, այս ուսումնական տարում գործընթացը շարունակելու համար․ անհրաժեշտություն կար հաստատելու միայն վրացերենի 8-րդ և ...

Կարդալ ավելին »

Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար

Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի ...

Կարդալ ավելին »
ajax-loader