Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի ւև սպորտի նախարարությունը, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին, 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ հրավիրում է առցանց հանդիպման, որը կանցկացվի օգոստոսի 13-ին՝ ժամը 10։00-ին։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը, ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հանրակրթության ոլորտի այլ պատասխանատուներ կներկայացնեն պարզաբանումներ հանրակրթության ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցելու ...
Կարդալ ավելին »Tag Archives: նախարարություն
Հայաստանն ու Սինգապուրն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն են ձեռք բերել
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է ՌԴ-ում «Ջերմուկ Գրուպի» դեմ հնչած մեղադրանքին
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների արդյունքներով ապացուցել է, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար: Այդ մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։ Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Ավստրիայի Հանրապետության ԱԳ նախարարությունների միջև
Սեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով բարձրաստիճան քաղաքական ...
Կարդալ ավելին »Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման տուրքը
Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% – ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տերյանի ասելով՝ պետական տուրքի չափը հաշվարկվել է այնպես, որ, մի կողմից, լրացուցիչ մուտքեր ապահովվի երկրի ...
Կարդալ ավելին »Պաշտպանության ծախսերը կավելանան 81%-ով. ֆինանսների նախարարություն
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Տվյալը «Ֆեյսբուքի» էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է այն բուհերի ցանկը, որոնց վճարովի համակարգում ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է այն ուսումնական հաստատությունների ցանկը, որոնց վճարովի համակարգում մինչև 2023թ․ սեպտեմբերի 19-ն ընդգրկված ԼՂ սովորողներին տրվելու է ուսման վարձի փոխհատուցում։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ուսման վարձի փոխհատուցում տրամադրվելու է 2023-24 ուսումնական տարվա համար․ 1) 1-ին կիսամյակի համար տվյալ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի չափով, անկախ նախորդ ուսումնական տարվա արդյունքում ձևավորված միջին որակական ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև գործակցության պլանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել ...
Կարդալ ավելին »Պայթյուն՝ ԵՊՀ-ում․ առողջապահության նախարարությունը հայտնում է տուժածների և զոհի մասին
ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն եղել։ Այդ մասին հայտնել է Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։ «Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։ Ավելի ուշ հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,- ասել է Միսակյանը։ Միսակյանը նաև տեղեկացրել է, որ նախնական վարկածով հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։ Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2027-ը 30 հուշարձան կվերականգնի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն մշակութային հուշարձան վերականգնել: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:«Ոլորտի գերակայությունն է պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ճարտարապետական նախագծերի պատրաստումը, հուշարձանների ամրակայումը, նորոգումը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու բերդերին, ամրոցներին, քանի որ դրանք հատկապես ամրակայման ու վերականգնման կարիք ունեն»,-ասաց նա և հավելեց՝ հուշարձանների վերականգնմանը ...
Կարդալ ավելին »