Առողջապահության նախարարության համար կարևոր է մարդու բնակավայրին մոտ առողջապահական կենտրոնների առկայության ապահովումը, առողջապահական ծառայությունների արդիականացումն ու որակի ապահովումը։ Այդ մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։ Նրա խոսքով՝ 2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։ «Մարտունու և Վայոց ձորի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Անահիտ Ավանեսյան
90 հազարից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել. Անահիտ Ավանեսյան
Դեղերի տրամադրման թվային համակարգի ներդրումից հետո Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար էլեկտրոնային դեղատոմս է տրվել հիվանդներին: Կառավարության՝ մարտի 14-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:Նա նշեց, որ բժիշկներն ու բուժառուներն աստիճանաբար ընտելանում են նոր կարգին, ինչը վկայում է նորամուծության կենսունակության մասին:«Էլեկտրոնային դեղատոմսերի խնդիրը հետզհետե կարգավորվում է. թե էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե պացիենտները սովորում և ընտելանում ...
Կարդալ ավելին »Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ
Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 ...
Կարդալ ավելին »Արցախում առողջապահական լուրջ ճգնաժամ է. Անահիտ Ավանեսյան
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է արցախում ստեղծված առողջապահական ճգնաժամին, որը հետևանք է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման։ «Այս պահին կան նաև բուժառուներ, որոնք Հայաստան տեղափոխվելու կարիք ունեն: Առավոտյան էլ խոսել եմ, և այժմ հնարավորինս մոտ ժամանակներում ակնկալում ենք տեղափոխում իրականցնել»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը: Անդրադառնալով դեղորայքային պաշարներին՝ նախարարը նշեց, որ այս պահին Արցախում ...
Կարդալ ավելին »Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուքի» էջում: «Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։ Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են ...
Կարդալ ավելին »