Tag Archives: կգմս

ԿԳՄՍՆ պարզաբանումը՝ Կոնսերվատորիայի փակման լուրերի թյուրընկալման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է տարածել բուհերի խոշորացման գործընթացի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի շրջանակում ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ոլորտային կազմակերպությունների ներգրավմամբ: «Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված ցանկը, որի շուրջ առաջացել են թյուրընկալումներ, աշխատանքային խմբերում ընդգրկված կազմակերպությունների վերաբերյալ է, ոչ թե միավորման կամ խոշորացման: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն ...

Կարդալ ավելին »

6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում միանգամից 2-րդ կգնա․ ԿԳՄՍ

Հայաստանում օրենքով ամրագրված է՝ երեխան դպրոց պետք է հաճախի 6 տարեկանից, սակայն կան դեպքեր, երբ ծնողները, սեփական նախաձեռնությամբ, որոշում են դպրոց ուղարկել 7 կամ 8 տարեկանից։ Նման դեպքերը վերջին տարիներին կազմում են մոտ 10 տոկոս: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փոփոխություն է նախաձեռնել. 6 տարեկանից դպրոց չհաճախող փոքրիկը 7-ում առաջին դասարանի փոխարեն միանգամից 2-րդ կգնա՝ յուրացնելու թե՛ 1-ին, ...

Կարդալ ավելին »

1 մլրդ 367 մլն 925 հազար դրամ՝ մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար

ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 367 մլն 925 հազար դրամի չափով: Որոշման նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք կրթական և մարզական հաստատությունների ավարտական աշխատանքների ապահովման համար։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշումը վերաբերում է 2 մանկապարտեզի, ...

Կարդալ ավելին »

«ITEC ծրագիրը կարևոր հենասյուն է Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության խորացման համար». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան մասնակցելեն Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) օրվան նվիրված միջոցառմանը: Այս տարի լրանում է ՀՏՏՀ ծրագրի (ITEC) 60-ամյակը. այն Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության կարողությունների զարգացման առաջատար հարթակն է, որը վերապատրաստել է շուրջ 160 երկրի ավելի քան 200000 պաշտոնյայի ինչպես քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական ոլորտում: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 1999 թվականից են մասնակցում ՀՏՏՀ (ITEC) ծրագրին. այս ընթացքում տարբեր մասնագիտությունների գծով ծրագրից օգտվել են շուրջ 400 հայ մասնակիցներ: Ողջունելով ...

Կարդալ ավելին »

Կստեղծվեն նոր ավագ դպրոցներ․ ԿԳՄՍՆ նախագիծը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կունենանք պետության ֆինանսավորմամբ 8 բուհ

Այսօր կառավարության նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խոսեց ընդունելության քննությունների և բուհական համակարգում տիրող իրավիճակի մասին։ Նախարարի խոսքով, ոչ պետական բուհերում ընդունելություն գրեթե չի եղել։ Խոսելով սպասվող զարգացումների մասին, նշվեց, որ Հայաստանն ունենալու է 8 պետական բուհ՝ պետության ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին »

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը

Հաստատվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման ժամանակացույցը: 2023 թվականի ապրիլի 29-ին ատեստավորումը կիրականացվի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո և ձյուդո մարզաձևերի մարզիչ-մանկավարժների համար: 2023 թվականի ապրիլի 30-ին ատեստավորումը կիրականացվի «Դաշնամուր» և «Երաժշտության տեսություն» (սոլֆեջո և երաժշտական գրականություն) առարկաները դասավանդող մանկավարժական աշխատողների համար: Մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը կիրականացվի Երևանի թիվ 135 հիմնական դպրոցում: Մանկավարժական ...

Կարդալ ավելին »

Թանգարաններ և արգելոցներ այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար կլինի անվճար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելությունը մինչև 12 տարեկան երեխաների համար մայիսի 1-ից կլինի անվճար: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, գործընթացը սահմանվել է նախարարի 2023 թվականի ապրիլի 11-ի «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և բացատրության (էքսկուրսիա) տոմսերի սակագներն ու արտոնությունները սահմանելու ...

Կարդալ ավելին »

Կամավոր ատեստավորում բոլոր ուսուցիչների համար․ ԿԳՄՍՆ-ն հայտարարել է ընդունելություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն  մինչև 2023 թվականի հուլիսի 15-ը՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի՝ «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների: Ինչպես հայտնեցին նախարարությունից, 2023 թվականից սկսած՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader