Tag Archives: գերմանական

Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառում և Մարտունիում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը։  Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «EU4Sevan» ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության- 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման ...

Կարդալ ավելին »

Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

Կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը: Այդ մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: 78 տարեկանում մահացել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը: Գերմանիայի հավաքականի կազմում Ֆրանց Բեկենբաուերը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Երկու անգամ արժանացել է  «Ոսկե գնդակ»-ի։ Մարզչական կարիերայի ընթացքում Բեկենբաուերը գլխավորել է Արևմտյան Գերմանիայի հավաքականը, ֆրանսիական «Մարսել»-ը ու «Բավարիա»-ն:

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին: Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար: ...

Կարդալ ավելին »
ajax-loader