Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։ Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։
Կարդալ ավելին »Tag Archives: ԱԳ փոխնախարար
ԱԳ փոխնախարարը Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարին է ներկայացրել Հարավային Կովկասում վերջին զարգացումները
Փետրվարի 25-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մոցֆելդ Կրավիկի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացը՝ այս համատեքստում կարևորելով Նորվեգիայի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին ցուցաբերվող աջակցությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ...
Կարդալ ավելին »Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում ապօրինի պահվող հայերին ազատելու համար. ԱԳ փոխնախարար
Հայկական կողմն ամեն ինչ անում է Բաքվում անօրինաբար պահվող հայերին ազատելու համար։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է ձեռնարկում ԱԳՆ-ն Ադրբեջանում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ազատելու համար։ Կոստանյանի խոսքով՝ ինչպես նշված, այնպես էլ անօրինաբար պահվողների մնացած անձանց դեպքերում Հայաստանը եւ ՀՀ ԱԳՆ-ն բոլոր միջազգային հարթակներում, որոնք զբաղվում ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարարը դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ներկայացրել է ԼՂ իրավիճակը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում եղել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ...
Կարդալ ավելին »Որ հարցերում համաձայնության չեն գալիս ՀՀ-ն և Ադրբեջանը․ ԱԳ փոխնախարարի պարզաբանումը
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը ներկայացրեց, թե խաղաղության բանակցությունների շրջանակում Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքային որ հարցերի շուրջ դեռևս համաձայնության չեն գալիս: Անդրադառնալով հարցին, թե ո՞ր հարցերի շուրջ կոնսենսուս չկա՝ Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանեց՝ սկզբունքային հարցերի շուրջ: «Այդ թվում քարտեզի ֆիքսման, թե որ թվականին քարտեզի հիման վրա պետք է տեղի ունենա հետագա սահմանազատման գործընթացը, երաշխավորների ինստիտուտի հետ կապված, ...
Կարդալ ավելին »