Tag Archives: ԶՊՄԿ

ԶՊՄԿ-ն լավագույն օրինակն է, թե ինչպես ժողովուրդը կարող է մասնաբաժին ունենալ հանքից․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ՀՀ առաջատար ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն՝ գրավիչ միջավայր կրթական և ճանաչողական այցերի համար

Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։ Եթե 2018 թվականին ԶՊՄԿ-ն ունեցել էր ընդամենը 126 այցելու, ապա 2024 թվականին այդ թիվը հասել է 2558-ի։ 2018-2023 թվականներին(5 տարվա ընթացքում) Ընկերությունն ընդունել է 1182 հյուրի, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ 2025 թվականի առաջին երեք ամիսներին 211 հյուր ենք ունեցել, մինչդեռ 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարում իրականացվում են արդի տեխնոլոգիաներով ռիսկերի կառավարման մեծածավալ աշխատանքներ

Տնտեսական լրագրողների ակումբը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հետ կազմակերպել էր լրագրողների շրջայց դեպի կոմբինատին պատկանող Արծվանիկի պոչամբար։  Պոչամբարը շահագործվում է 1977 թվականից, գտնվում է Կապան խոշորացված համայնքի տարածքում, շահագործվում է հոսանքն ի վեր մեթոդով, այսինքն՝ հաջորդ պատվարի մի մասը գտնվում է նախորդի վրա, ինչպես նաև չորացված, զտված պոչերի վրա, որոնք էլ հիմք են հանդիսանում պոչամբարի բարձրացման համար։ Պոչամբարի հայելային մակերեսն ...

Կարդալ ավելին »

Հանածոների մեր պաշարները գրեթե անսահմանափակ են. ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օգտակար հանածոների պաշարները նախատեսված են առնվազն 100 տարվա համար։ Այս մասին մարտի 28-ին «Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» թեմայով քննարկման ժամանակ ասել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ (ԶՄԿԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Նա նշել է, որ այս տվյալները կատարված են այն հաշվարկով, եթե կայանն աշխատի ներկա տեմպերով: Կախված պահանջարկից եւ այլ գործոններից՝ պատկերը կարող է փոխվել, ասել է նա։ «Այս դեպքում պաշարները կարող են ավելացվել եւս 200-300 տարով, այսինքն՝ պաշարները գործնականում անսահմանափակ են»,- ավելացրել է Ջհանյանը։

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ աջակցությամբ Կապանում բացվեց նոր գրադարան

Կապանում հիմնանորոգվել է Բաղաբերդ թաղամասի ակումբ-գրադարանը։ Այսօր հանդիսավորությամբ տեղի ունեցավ պաշտոնական բացման արարողությունը։ Խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և ակումբագրադարանային միավորման տնօրեն Մարինե Հարությունյանը։ Ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կարևոր և սպասված իրադարձություն է համարել գրադարանի բացումը՝ ընդգծել, որ համայնքի կայուն ու համաչափ զարգացման տեսանկյունից ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը հատկապես ծայրամասային թաղամասերում բխում է ...

Կարդալ ավելին »

Առանձնացվել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին հանդիպել է աշխատակիցների հետ

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, խոստացածի համաձայն, շրջել է հիմնական արտադրամասերում և լսել է աշխատակիցներին հուզող հարցերը, հայտնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ ընկերության ղեկավար անձնակազմն արդեն իսկ առանձնացրել է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և տեղում աշխատակիցներին ներկայացրել կատարվելիք փոփոխությունները: Աշխատակիցների հետ հանդիպումները կլինեն շարունակական և համակարգված։

Կարդալ ավելին »

Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր պոչատար խողովակաշար

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ԶՊՄԿ-ն երկու հանրային լսում է նախաձեռնել, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ Քաջարանում։ Լսումները վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված զգալի փոփոխություներին։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների  ներկայացում։ Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում ...

Կարդալ ավելին »

Ուշադրության կենտրոնում ավագ սերունդն է․ ԶՊՄԿ-ն՝ «Արծվաբույնի» տարեցների հետ

ԶՊՄԿ-ն շնորհավորել է «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոնի կին շահառուներին Մարտի 8-ի առթիվ: Ընկերությունը տարեկան 20 մլն դրամ է հատկացնում կենտրոնին` փորձելով բարօրություն և հարմարավետություն ապահովել տարեցների համար:

Կարդալ ավելին »

Ընդերքի արդյունահանման ռիսկերը՝ ըստ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալի

Հանրային ռադիոյի «Առանց տողատակի» հաղորդմանը ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Պետրոսյանն անդրադարձել է հանքարդյունաբերությանը, Հայաստանում ոլորտի հեռանկարներին, ընդերքի արդյունահանման ռիսկերին և կոմբինատի ձեռքբերումներին։

Կարդալ ավելին »
ajax-loader