Tag Archives: Ան

Փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված 100 է արձանագրվել․ ԱՆ

Հայաստանում 2024 թվականի  փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է: Այս մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից  72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ:  7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը: Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

Կարդալ ավելին »

Ինչպես է կազմակերպվում հղիների նախածննդյան հսկողությունը․ Ան-ն ուղեցույց է հրապարակել

Պետությունը երաշխավորում է առաջնային օղակում գրանցված բնակչության արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին (այդ թվում` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված) դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի ու հաշվառվում: Ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում կանանց կոնսուլտացիա: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի ընտրելու իրեն սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին, և ...

Կարդալ ավելին »
ajax-loader