Tag Archives: ավտոկայանատեղի

Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն

Երևանի ավագանու որոշմամբ` էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները: Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում: Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նաև ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը:

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում էական կբարձրանա ավտոկայանատեղերի վճարը․ ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց: Նախագիծն ընդունվեց  32 կողմ, 3 դեմ ձայներով: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և  կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն  փետրվարին:  Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ...

Կարդալ ավելին »

Հունվարից Երևանում ավտոկայանատեղիների վճարները կվերանայվեն

Երևան քաղաքի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատեղիների համակարգում։ «Արմենպրես»–ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ներկայում քննարկվում է Փոքր կենտրոնում ավտոմեքենաների կայանման վճարները վերանայելու հարցը։ «Այն կարող է լինել որպես զսպող գործիք։ Դրանով Երևանի քաղաքապետարանը կփորձի սահմանափակել ավտոմեքենաների մեծաթիվ հոսքը դեպի քաղաքի կենտրոն։ Նախատեսում ենք քաղաքում իրականացնել վճարովի ...

Կարդալ ավելին »

Վճարովի ավտոկայանատեղիներում վճարները կտարբերվեն

Հայաստանում վճարովի ավտոկայանատեղիներում կայանելու համար վճարման դրույքաչափերն ըստ գոտիականության կտարբերվեն, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար  ավտոկայանատեղերը տարբերակված գծանշում կունենան: «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարությանը վերապահել վճարովի ավտոկայանատեղերի գետնանշման առանձնահատկությունները: «Նախածի ընդունման արդյունքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader