Tag Archives: ԱՄՆ

Թրամփն ԱՄՆ-ը «մոլորակի կրիպտո մայրաքաղաք» դարձնելու գործադիր հրաման է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է գործադիր հրաման՝ ուղղված թվային ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների դիրքերի ամրապնդմանը և երկիրը «մոլորակի կրիպտո մայրաքաղաքի» վերածելուն։ Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում տեղադրված փաստաթղթում։ «Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը նախատեսված է թվային ֆինանսական տեխնոլոգիաների կարգավորման հարցում հստակություն ապահովելու և թվային ակտիվների տնտեսության մեջ Ամերիկայի դիրքը որպես գլոբալ առաջատար ...

Կարդալ ավելին »

X-ը գործարկել է TikTok-ին փոխարինողն ԱՄՆ-ի համար՝ ուղղահայաց տեսանյութերով անվերջ ժապավեն

X սոցիալական ցանցը շտապում է օգուտ քաղել ByteDance-ի հավելվածների հեռացումից ԱՄՆ-ի առցանց խանութներում, ինչպիսիք են TikTok-ը և Lemon8-ը, սկսելով ուղղահայաց տեսանյութերի հայտարարությունների հեռարձակումը Միացյալ Նահանգներից օգտվողների համար: ԱՄՆ-ի օգտատերերի համար X հավելվածի ներքևի տողում ավելացվել է տեսանյութի ներդիր, որպեսզի նրանք կարողանան արագ մուտք գործել հարթակի տեսանյութերի բովանդակություն: «Այսօր ԱՄՆ-ում օգտատերերի համար հասանելի կլինի տեսանյութերի դիտման նոր գործիք»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: X օգտվողներն ...

Կարդալ ավելին »

Ողջունում ենք ՀՀ և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը. ՀԿ-ներ

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս մասին հայտարարություն են տարածել 35 հայաստանյան ՀԿ-ներ: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների ...

Կարդալ ավելին »

Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 24-ին ստորագրել է օրենք սպիտակագլուխ արծիվը երկրի ազգային թռչուն ճանաչելու մասին։ Այդ մասին հաղորդում է ABC լրատվամիջոցը։ Կոնգրեսն այս օրինագիծն ընդունել էր միաձայն։  Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող Մեծ կնիքի վրա պատկերված է 1782 թվականից, երբ դիզայնը վերջնական տեսքի բերվեց: Կնիքի վրա պատկերված են սպիտակագլուխ արծիվ, ձիթենու ճյուղ, նետեր, վահան՝ ԱՄՆ դրոշի գույներով, ...

Կարդալ ավելին »

Մեքսիկայից մեկ շաբաթում ԱՄՆ-ում  են հայտնվել ավելի քան 100 երեխաներ՝ առանց մեծահասակների. NewsNation

ԱՄՆ Սահմանապահ ծառայության եւ Տեխասի Հանրային անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 100 երեխա, որոնք մեկ շաբաթում Մեքսիկայից հայտնվել են ԱՄՆ-ում առանց մեծահասակնեի ուղեկցության։ Այս մասին կիրակի հայտնել է NewsNation հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեխասցի սահմանապահներին։ Նրանց տեղեկացմամբ՝ երեխաները 2-17 տարեկան են, նրանցից շատերին ԱՄՆ են ուղարկում նրանց ընտանիքների կողմից վարձված մաքսանենգները, որոնք գործում են Տեխասի Մեւերիլ եւ Վալ Վերդե ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից մեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ. Գեւորգ Պապոյան

Հունվար-հոկտեմբերին Հայաստանից ԱՄՆ արտահանումն աճել է 25%-ով՝ կազմելով 50,2 մլն դոլար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Հիմնականում ԱՄՆ ենք արտահանել ոսկերչական իրեր, թռչող սարքեր, ալկոհոլային խմիչքներ, ջրեր, ծխախոտ։ Այնուամենայնիվ ընդհանուր առևտրաշրջանառությունը նվազել է 59%-ով, քանի որ ներմուծումն է կտրուկ կրճատվել, մասնավորապես ԱՄՆ-ից ավտոմեքենաների ներմուծումը կրճատվել 3,5 անգամ կամ 442 մլն դոլարով»,- ասված է գրառման ...

Կարդալ ավելին »

Պենտագոնում հերքում են ԱՄՆ կառավարությունում արտաերկրային տեխնոլոգիաների առկայությունը

ԱՄՆ ՊՆ-ն հերքել է նախկին աշխատակցի վարկածն այն մասին, թե ամերիկյան կառավարությունը արտաերկրային տեխնոլոգիաներ ունի։ Այս մասին ՏԱՍՍ-ին չորեքշաբթի հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սյուզան Հոուֆը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ «Ներկայում [պաշտպանության] նախարարությունը չի հայտնաբերել որեւէ ստույգ վկայություն, որ չճանաչված անոմալ երեւույթների (UAP- Unidentified Anomalous Phenomena) դիտարկումը ի հայտ է բերել արտաերկրային ակտիվություն»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը։ ԱՄՆ ՊՆ-ն, ըստ նրա, «չի ...

Կարդալ ավելին »

Թրամփը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրել է հեռուստահաղորդավար Հեգսեթի թեկնածությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է ամերիկացի հեռուստահաղորդավար և նախկին զինվորական Փիթ Հեգսեթի թեկնածությունը։ Այս մասին ասվում է Հանրապետականի անցումային թիմի տարածած հայտարարության մեջ։ «Ինձ համար պատիվ է հայտարարել պաշտպանության նախարարի պաշտոնում Փիթ Հեգսեթի թեկնածությունը», – ասվում է այտարարության մեջ: «Փիթը կոշտ է, խելացի և հավատում է Ամերիկան ​​առաջին տեղում դնելուն»: Փիթի հետ Ամերիկայի թշնամիները կիմանան, ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից Վրաստան է ներկրվել ավելի քան 100 հազար մեքենա

2024 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստան է ներկրվել 144,867 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը գերազանցել է 2․34 միլիարդ ԱՄՆ դոլարը։ Այս տարի Վրաստանն իր մեքենաների մեծ մասը ներկրել է ԱՄՆ-ից։ Մասնավորապես, այս տարի ԱՄՆ-ից ներկրվել է 103,206 ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը հասել է 1․25 մլրդ դոլարի։ Անցած 5 տարիների ընթացքում (հաշվետու ժամանակաշրջան՝ հունվար-սեպտեմբեր) Ամերիկայից ավտոմեքենաների ներմուծումն աճել է, սակայն նախորդ տարվա 9 ամիսների ...

Կարդալ ավելին »

Թրամփի հաղթանակի դեպքում Մասկը կկրճատի ԱՄՆ բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով

Իլոն Մասկը կիրակի հայտնել է, որ կարող է կրճատել դաշնային բյուջեի ծախսերը 2 տրլն դոլարով՝ առաջարկելով այդ խնդրի լուծման իր տեսլականը նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում։ «Կարծում եմ՝ մոտ 2 տրլն դոլար։ «Այդ բոլոր կրկնակի ծախսերը՝ հարկեր են, լինեն ուղիղ թե անուղղակի, ձեր փողերը իզուր են ծախսվում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Թրամփի աջակիցների զանգվածային հանրահավաքում «Մեդիսոն Սքվեր Գարդենում»։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader