Tag Archives: ԱՄՆ

Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում

Հայաստանի կառավարության գլխավոր առաքելությունը առևտրային և տնտեսական ուղղությունները դիվերսիֆիկացնելն է, արաբական, եվրոպական, ամերիկյան և ասիական շուկաների հետ ավելի շատ աշխատելը՝ բազմակողմ և դիվերսիֆիկացված տնտեսական հարաբերություններ կառուցելու նպատակով։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարը հայտնեց, որ Հայաստանն առաջիկայում առևտրային ներկայացուցիչներ կնշանակի Չինաստանում, Գերմանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այս պահին Հայաստանն առևտրային ներկայացուցիչներ ունի Իրանում ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները Երևանում 

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում։ Նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի ՆԳ նախարարության հետ

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջեյմս Էփլգեյթի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահե Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված ամուր ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում կարող է դեֆոլտ հայտարարվել

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հաստատել է, որ երկիրը կարող է դեֆոլտի գնալ հունիսի 1-ին: Այս մասին նա մայիսի 15-ին նախազգուշացում է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը, որը ներկայացնում է ինչպես ներկայիս իշխող Դեմոկրատական, այնպես էլ ընդդիմադիր Հանրապետական ​​կուսակցությունները։ «Ֆինանսների նախարարությունը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա կատարել կառավարության բոլոր պարտավորությունները, եթե Կոնգրեսը քայլեր չձեռնարկի պարտքի շեմը բարձրացնելու կամ կասեցնելու համար՝ մինչև հունիսի ...

Կարդալ ավելին »

Կան մի շարք ծրագրեր, որոնք ամերիկյան կողմը նախատեսում է իրականացնել ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում. ԱՄՆ դեսպան

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, Նարեկ Մկրտչյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը կշարունակեն ցանկալի արդյունք արձանագրել։ Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ նախարարը խոսել է մշակվող ոլորտային ռազմավարությունների, ...

Կարդալ ավելին »

G7-ը Չինաստանին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ՝ նվազեցնելու ռազմավարական ռիսկերը

Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարները Ճապոնիայում կայացած հանդիպման արդյունքների շուրջ համատեղ հայտարարության մեջ մտահոգություն են հայտնել Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնման կապակցությամբ և Պեկինին կոչ են արել բանակցել ԱՄՆ-ի հետ ռազմավարական ռիսկերը նվազեցնելու շուրջ: Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը: Դիվանագետները նաև հաստատել են ռազմական նպատակներով օգտագործման ենթակա առարկաների և տեխնոլոգիաների վերահսկման կարևորությունը՝ գլխավորապես արտահանման վերահսկման բազմակողմ ռեժիմների օգնությամբ: Ճապոնիայի ԱԳՆ-ն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան։ Այդ մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։  Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։

Կարդալ ավելին »

1 մլն ԱՄՆ դոլար՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների համար

1 մլն ԱՄՆ դոլար՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտություններ համար Գործադիրը հավանություն է տվել 2023 թ. մարտի 6-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործում» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրին կից թիվ 3 լրացուցիչ համաձայնագիրը հաստատելու ...

Կարդալ ավելին »

Դոնալդ Թրամփը ձերբակալվել է

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը: Ձերբակալության կապակցությամբ  Թրամփը հայտարարել է, որ չի կարող հավատալ, որ «նման բան տեղի է ունենում Ամերիկայում»: Կալանքը կտևի մինչև նրան մեղադրանք առաջադրելը։ Դոնալդ Թրամփին մեղադրում են նախկին պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թ.-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և ...

Կարդալ ավելին »
ajax-loader