Պակիստանի անվտանգության ուժերը փրկել են 155 ուղևորի, որոնց գնացքում պատանդ էին պահում անջատողական «Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Երկրի կառավարությունը հայտնել է, որ գործողությունն ընթացքի մեջ է, և տասնյակ մարդիկ դեռ պատանդ են պահվում։ Մարտի 11-ին զինյալները պայթեցրել էին երկաթգիծը, կրակ բացել գնացքի վրա, որը Բելուջիստանի վարչական կենտրոն Կվետտայից մեկնում էր Խայբեր Պախտունխվայի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Պակիստան
Պակիստանում զինյալները պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի
«Բելուջիստանի ազատագրման բանակ» ծայրահեղական խմբավորման զինյալները Պակիստանում պատանդ են վերցրել գնացքի 450 ուղևորի։ Այդ մասին Agence France-Presse-ին հայտնել է Բելուջիստանի նահանգի երկաթուղային գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյա Մուհամմադ Քաշիֆը։ «Գնացքում գտնվող ավելի քան 450 ուղևորները դարձել են զինյալների պատանդները»,- մեջբերում է գործակալությունը նրա խոսքը: Բացի այդ, ըստ տեղի պաշտոնյաների՝ գնացքավարը վիրավորվել է։ «Բելուջիստանի ազատագրման բանակ»-ը հայտարարություն է հրապարակել՝ պատասխանատվություն ստանձնելով հարձակման համար ...
Կարդալ ավելին »Պակիստանը կարտադրի Tesla Cybertruck-ի պատճենը
Պակիստանը պատրաստում է Tesla Cybertruck-ի էժան պատճենը: Նշվում է, որ մեքենան կառուցված է անհայտ փիկափ մեքենայի հիման վրա: Մեքենայի կառուցումն արժեցել է 3 միլիոն պակիստանյան ռուփի` 10-12 հազար դոլար: ԱՄՆ-ում օրիգինալ Tesla Cybertruck-ի գները սկսվում են 70 հազար դոլարից: Tesla Cybertruck-ի պակիստանյան տարբերակը բնօրինակի համեմատ փոքր է՝ ավելի կարճ, ավելի ցածր, ավելի նեղ: Տեղեկություն չկա, թե ինչ շարժիչ է տեղադրված ...
Կարդալ ավելին »Իրանում 35 մարդ է զոհվել Պակիստանից Իրաք մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով
Իրանում առնվազն 35 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել ավտոբուսի վթարի հետևանքով, որում գտնվում էին Պակիստանից Իրաք մեկնող շիա ուխտավորներ: Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 21-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Յազդի նահանգում։ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և ուխտավորների ընտանիքներին։ Նա ...
Կարդալ ավելին »Պակիստանում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ և սգո օր է հայտարարել այդ ողբերգության պատճառով։ Այդ մասին Պակիստանի վարչապետը գրել է X սոցիալական հարթակում։ Շարիֆը հիշեցրել է, որ դեռ մեկ ամիս էլ չի անցել Ռայիսիի և Աբդոլլահիանի՝ Պակիստան այցից։ «Նրանք Պակիստանի լավ բարեկամներն էին: Պակիստանը սգո օր կնշի, ...
Կարդալ ավելին »Պակիստանում արգելվել է կարմիր ուղեգորգի գործածումը պաշտոնական միջոցառումներին
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆն արգելել է պաշտոնական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի օգտագործումը։ Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշումն ընդունվել է Պակիստանի առջև ծառացած լուրջ տնտեսական խնդիրների ֆոնին։ Կառավարությունը հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, որ դիվանագիտական միջոցառումների ժամանակ կարմիր ուղեգորգի կիրառումը սահմանափակվելու է բացառապես արարողակարգային նպատակներով։ Ավելի վաղ Շարիֆն ու նրա նախարարները կամավոր որոշել էին հրաժարվել իրենց աշխատավարձերից և արտոնություններից։ Երկրի նախագահ ...
Կարդալ ավելին »Պակիստանը հարվածել է Իրանի տարածքում գտնվող թիրախների․ կա 7 զոհ
Պակիստանը հունվարի 18-ին հարվածներ է հասցրել Իրանի տարածքին՝ պնդելով, թե թիրախավորել է անջատողական զինյալներին։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Պակիստանի հարվածներից Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում 7 մարդ է զոհվել՝ 3 կին և 4 երեխա։ «Հետախուզության տվյալների հիման վրա իրականացված գործողության ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ», – հայտնել է Պակիստանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք եղել ...
Կարդալ ավելին »Իրանը հարվածել է Պակիստանում մի քանի թիրախների․ Իսլամաբադը հայտնել է 2 երեխայի զոհվելու մասին
Պակիստանը հայտարարել է, որ Իրանը խախտել է իր օդային տարածքը, որի հետևանքով 2 երեխա է զոհվել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Պակիստանի արտգործնախարարության հաղորդագրությունը։ Իսլամաբադը նախազգուշացրել է, որ այս միջադեպը կարող է «լուրջ հետևանքներ ունենալ» և «բոլորովին անընդունելի է»։ Իր հերթին իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ Թեհրանը հունվարի 16-ին հարվածներ է հասցրել և ոչնչացրել Պակիստանում գտնվող «Ջաիշ ալ Ադլ» ...
Կարդալ ավելին »Պակիստանում միջցեղային բախումների զոհ է դարձել մոտ 50 մարդ
Պակիստանում թշնամի ցեղախմբերի միջև զինված բախումների հետևանքով վերջին վեց օրվա ընթացքում առնվազն 50 մարդ է զոհվել: Ցեղախմբերի ավագներին հաջողվել է հրադադարի հասնել։ Այդ մասին հաղորդում է The Express Tribune պարբերականը։ Բախումները տեղի են ունեցել Խայբեր Փախտունխվայի նահանգի Կուրրամի շրջանում․ միմյանց թշնամի ցեղախմբերի զինյալների միջև փոխհրաձգություններ են սկսվել հողային վեճերի և կրոնական տարաձայնությունների պատճառով: Բախումները շարունակվել են մինչև հոկտեմբերի 29-ը, երբ ցեղախմբերի ...
Կարդալ ավելին »Պակիստանի մզկիթներից մեկի մերձակայքում պայթյուն է որոտացել. կա 52 զոհ
Պակիստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Ինչպես տեղեկանում ենք պակիստանյան Dawn պարբերականից, միջադեպը տեղի է ունեցել Բելուջիստանի նահանգի Մաստունգ շրջանի մզկիթներից մեկի մերձակայքում։ Իշխանությունների համոզմամբ՝ պայթյունն իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ հավաքվում էին Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը նշելու։ Պայթուցիկը գործի է դրվել ...
Կարդալ ավելին »