Tag Archives: Միներալնիե Վոդի

Flydubai-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ չվերթները՝ անվտանգությունից ելնելով

Flydubai ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ թռիչքները՝ վկայակոչելով ֆորս-մաժորային իրավիճակ և թռիչքների անվտանգության սպառնալիք։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Ասոցիացիայի տվյալներով՝ իրավիճակն ազդել է ավելի քան 4000 ուղևորի վրա, որոնց 90 տոկոսը տուրօպերատորների հաճախորդներ են։ Տուրօպերատորները ներկայումս ակտիվորեն աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ՝ հաճախորդներին առաջարկելով այլընտրանքային տարբերակներ կամ փոխհատուցումներ։

Կարդալ ավելին »

«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան

«Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։ «Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երևան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», – հայտնել ...

Կարդալ ավելին »
ajax-loader