Tag Archives: ցուցահանդես

Արկոյի «Հետքը». ցուցահանդես՝ նվիրված Արկադի Բաղդասարյանի ծննդյան 80-ամյակին

Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել Արկադի Բաղդասարյանի (Արկո) ծննդյան 80-ամյակին նվիրված «Հետք» խորագրով ցուցահանդեսի բացումը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  Ցուցահանդեսին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 50 աշխատանքներին, որոնք բացահայտում են արվեստագետի ստեղծագործական ամբողջ ճանապարհը՝ վաղ ...

Կարդալ ավելին »

ՆԳ նախարարը Դոհայում մասնակցելու է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված ցուցահանդեսին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 28-ին մեկնել է Կատարի Պետություն՝ մասնակցելու Դոհայում անցկացվելիք հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված MILIPOL Qatar 2024 համաշխարհային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Այցի ընթացքում Վահե Ղազարյանը հանդիպում է ունենալու Կատարի Պետության ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդալազիզ բըն Ֆայսալ Ալ Թանիի հետ։ Քննարկվելու են երկու երկրների ներքին գործերի նախարարությունների՝ հանցավորության ...

Կարդալ ավելին »

Բելգիայի ներկայացուցիչների պալատում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես բացվեց

Բելգիայի ներկայացուցիչների պալատը հյուրընկալեց Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են Բելգիայում Հայաստանի եւ Ուկրաինայի դեսպանությունները։  Բրյուսելում բացման արարողությանը ներկա էին Բելգիայի ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նախագահները, պատգամավորներ, դեսպաններ, դիվանագիտական ներկայացուցիչներ, հայկական կառույցների ներկայացուցիչներ։  «Նռան գույնը» ֆիլմը գլուխգործոց է, որն անցել է կինոյի սահմաններն ու դարձել է Հայաստանի եւ Ուկրաինայի մշակութային ինքնության մի մասը», – իր բացման ...

Կարդալ ավելին »

Վարշավայում բացվել է Փարաջանովի 100-ամյակին նվիրված ցուցահանդես

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վարշավայի «Զախենտա» արվեստի ազգային պատկերասրահում բացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։  Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ցուցադրությունը ներկայացնում է հանճարեղ ռեժիսորի կյանքն ու գործունեությունը  կյանքի դժվարությունների, ազատազրկման, հետապնդումների և այլ փուլերում։ Ցուցահանդեսն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի նախաձեռնությամբ՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհաստանում սփյուռքի հանձնակատարի, «Զախենտա» արվեստի ազգային ...

Կարդալ ավելին »

Բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հունահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի սեպտեմբերի 19-20-ը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սփյուռքահայ նկարիչ Ետուարտ Սագաեանի նկարչական աշխատանքների ինքնատիպ ցուցադրությունն աշխարհի տարբեր անկյուններում ստեղծագործող արվեստագետների հանրահռչակմանն ու Հայաստանում նրանց ճանաչմանն ուղղված կարևոր գործառույթ ունի, որը ձևավորում է նաև մշակույթի բնագավառում շարունակաբար ամրապնդվող համագործակցության ու փոխազդեցության կայուն ...

Կարդալ ավելին »

Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը

 Ամփոփվել է «Հանուն բուլինգից ազատ դպրոցի» ծրագրի շրջանակներում անցկացվող նկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Լիբերալ քաղաքականության ինստիտուտը։ Ցուցահանդեսի թեման էր «Բուլինգը դպրոցականների պատկերմամբ»։ Նպատակն էր հանրային ուշադրությունը սևեռել բուլինգի խնդրին և խնդրի ընկալմանը՝ հենց դպրոցականների աչքերով։  Ցուցադրված էր ավելի քան 30 նկար, որոնց հեղինակները 8-17 տարեկան դպրոցականներն են ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից։ Ժյուրիի որոշմամբ առաջին 3 տեղը զբաղեցրած ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմասնակցի Ֆրանսիայում կայանալիք Sial-2024 միջազգային ցուցահանդեսին

Հոկտեմբերի 19-23-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում կանցկացվի Sial-2024 սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսը: Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ Sial-2024-ը աշխարհի ամենամեծ արտահանման հարթակներից մեկն է։ Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տարբեր երկրներից ներկայացված՝ համաշխարհային ճանաչում ունեցող՝ սննդի և խմիչքի արտադրողներին։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

Կարդալ ավելին »

VivaTech 2024․ միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է

 Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. մայիսի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում  կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։ Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:  Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

AknEye նախագծի աջակցությամբ Փարիզում կայացել է Երվանդ Քոչարի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը

AknEye մշակութային նախագծի աջակցությամբ օրերս Փարիզի Ալեք Մանուկյան հայկական մշակութային կենտրոնում կայացել է նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես-երեկոն: Կազմակերպմանն աջակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը և Ֆրանսիայի ՀԲԸՄ-ն: «Քոչարյան գծի մոգական փոխհատումները» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են Մաեստրոյի՝ փարիզյան շրջանի առանց նախնական ուրվանկարի, ձեռքի ազատ, սահուն, չընդհատվող շարժումներով, սեղման տեխնիկայով կատարված գրաֆիկ ստեղծագործությունների վերատպությունները: Այցելուներին նաև ներկայացվել է թանգարանի ...

Կարդալ ավելին »

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը Ֆրանսիայում կգործի մինչև հունվարի 15-ը

«Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագրով բացօթյա ցուցահանդեսի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկար է ընդգրկված։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը, որը բացվել է դեկտեմբերի 14-ին Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում և գործելու է մինչև հունվարի 15-ը, կազմակերպել են Փարիզի քաղաքապետարանն ու «L’Œuvre d’Orient» կաթոլիկ կազմակերպությունը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը Ֆրանսիայում:  Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան ...

Կարդալ ավելին »
ajax-loader