Flydubai ավիաընկերությունը դեկտեմբերի 28-ից հունվարի 5-ը դադարեցրել է Սոչիից և Միներալնիե Վոդիից Դուբայ թռիչքները՝ վկայակոչելով ֆորս-մաժորային իրավիճակ և թռիչքների անվտանգության սպառնալիք։ Այդ մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։ Ասոցիացիայի տվյալներով՝ իրավիճակն ազդել է ավելի քան 4000 ուղևորի վրա, որոնց 90 տոկոսը տուրօպերատորների հաճախորդներ են։ Տուրօպերատորները ներկայումս ակտիվորեն աշխատում են իրավիճակը կարգավորելու ուղղությամբ՝ հաճախորդներին առաջարկելով այլընտրանքային տարբերակներ կամ փոխհատուցումներ։
Կարդալ ավելին »Tag Archives: Սոչի
Մեկնարկել են «Պոբեդա» ավիաընկերության Սոչի-Գյումրի չվերթերը
«Պոբեդա»ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկել է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։ Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ pobeda.aero կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: Շնորհավորում ենք ...
Կարդալ ավելին »«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկում է Սոչի-Գյումրի-Սոչի չվերթերը
«Պոբեդա» ավիաընկերությունը հոկտեմբերի 29-ից մեկնարկում է Սոչի- Գյումրի-Սոչի երթուղով չվերթերը: Այդ մասին տեղեկանում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից: «Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին Սոչիի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Սոչիում կհանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
Սոչիում կհանդիպեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի նախագահը կհանդիպի նաև ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ: Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ՌԴ նախագահը կհանդիպի օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ...
Կարդալ ավելին »