Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունն Ադրբեջանից չի ստացել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու պահանջով որևէ պաշտոնական գրություն կամ նամակ: Այդ մասին հայտնեց Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե իբր Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին նամակ է ուղղել, որով Ադրբեջանի կառավարությունը պահանջում է դադարեցնել գործարանի կառուցումը: «Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երասխ
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայից մարդու իրավունքների խախտումների մասին
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ՀՀ Արարատի մարզի Երասխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետևանքով մարդու իրավունքների շարունակական խախտումների վերաբերյալ արտահերթ զեկույց։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ փաստաթղթում ներկայացվում են Պաշտպանի կողմից Երասխ բնակավայրում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներով արձանագրված մարդու հիմնարար իրավունքների խախտումները։ Զեկույցում հավաքագրվել և վերլուծվել են 2023 թվականի հունիսին բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների ...
Կարդալ ավելին »Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է
Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող ձուլարանի բանվորների ուղղությամբ (տեսանյութ)
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների կադրերը՝ նշելով, որ զոհեր և վիրավորներ չունենք:
Կարդալ ավելին »Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 16:30-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները
Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի ուղղությամբ
Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմում տուժածներ չկան:
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ
Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակել էին նաև հունիսի 13-ին և 14-ին։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել էին գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացիներ։
Կարդալ ավելին »Մենք ՀՀ ինքնիշխան տարածքում ենք, շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն
Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը: «Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, ...
Կարդալ ավելին »