Հարկ վճարողների մոտ 2025 թվականի ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Այդ մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ընդգծելով, որ 19 խոշոր հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 153.7 մլն դրամ տուգանք: 12 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 76 չգրանցված աշխատողներ և ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊԵԿ
ՊԵԿ-ը բացահայտել է ապօրինի հանքարդյունահանման դեպք. պետությանը պատճառվել է 63 մլն դրամի վնաս
Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտվել է ապօրինի ընդերքօգտագործման գործունեության դեպք։ ՀՀ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարչական տարածքում իրականացվում է առանց համապատասխան թույլտվության ընդերքօգտագործման գործունեություն։ Վարչության ոլորտային թիվ 5 բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները հաստատվել են. Տեղ համայնքի վարչական տարածքում գործող կազմակերպությունն առանց ընդերքօգտագործման թույլտվության ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. հայկական կոնյակով բեռնված բեռնատարները կարող են հատել հայ-վրացական սահմանը
Վերջին օրերին Վրաստանի մաքսային մարմիններում կուտակումներով պայմանավորված՝ հայկական բեռնատարների հայ-վրացական սահմանով հատումը ժամանակավորապես դադարեցնելու հետ կապված խնդիրը կարգավորվել է։ «Մասնավորապես, հարցը վերաբերում է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների կուտակմանը։ Վրաստանի մաքսային մարմինների թողունակության կարգավորման արդյունքում հունիսի 18-ից կազմակերպվել է հայկական շշալցված կոնյակով բեռնված բեռնատարների բացթողումը ՀՀ-ի մաքսային պահեստներից ու հունիսի 19-ի դրությամբ արդեն իսկ 33 բեռնատար բաց է թողնվել»,- ասվում ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգի փոփոխությունների մասին
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող ֆիզիկական անձը կարող է ստանալ փոխհատուցում՝ իր և իր ընտանիքի անդամների համար հաշվետու տարում կատարված սոցիալական՝ կրթական և առողջապահական ծախսերի մասով։ Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից; Մանրամասներ ներկայացվում է ստորև. Ինչ փոփոխություններ են կատարվել 2025 թվականի մայիսի 1-ից սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում Եթե սոցիալական ծախսի դիմաց վճարումը կատարվել է այլ անձի կողմից, ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-28-ը Հյուսիսային Մալեում (Մալդիվների Հանրապետություն) մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 8-րդ բարձրաստիճան հանդիպմանը: ՊԵԿ–ից հայտնում են, որ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, որպես համանախագահող երկիր, Մալդիվների հարկային մարմնի ղեկավարի հետ համատեղ վարում է համաժողովը։ Էդուարդ Հակոբյանը մեկ անգամ ևս շեշտադրել է Ասիայի ...
Կարդալ ավելին »Ստուգումների թիվը նվազել է 40 տոկոսով, բայց բացահայտվել է 21 տոկոսով ավելի ստվերային շրջանառություն. ՊԵԿ նախագահ
Պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունը ոչ միայն պահպանել է իր արդյունավետությունը, այլև դարձել է առավել թիրախային։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կատարվել է 6124 ստուգում և ուսումնասիրություն, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 10138։ «Չնայած ստուգումների և ուսումնասիրությունների քանակի 40 տոկոսով նվազմանը՝ ստվերային շրջանառության ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք․ ՊԵԿ
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևան քաղաքում գործող հագուստի և աքսեսուարների արտադրությամբ ու վաճառքով զբաղվող 2 տնտեսվարող թերհայտարարագրում են իրացման շրջանառությունը, իրականացնում են նույնատիպ տնտեսական գործունեություն, գործում են համաձայնեցված և ունեն բարեկամական ...
Կարդալ ավելին »ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի 5-րդ նիստին
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում մոտ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ: «Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը: Տվյալների ճշգրտման և իրացման իրական ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք
Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, դրանց ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը պարբերաբար ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախկինում գործող ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ