Tag Archives: ՊԵԿ

ՊԵԿ-ը 2023-ին պետական բյուջե է վերականգնել շուրջ 19,2 մլրդ դրամ

2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ վարույթային գործողությունների արդյունքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրման դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես, – 2023 թվականին հայտնաբերված՝ «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանի (սերվերի) վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների եւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը պարզաբանել է Բավրայի սահմանային անցակետում գրանցված անախորժ միջադեպը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով լրատվական կայքերում և սոցցանցերում տարածվող «Բավրայի մաքսակետում քաղաքացուն ծեծի ենթարկելու» թեմայով հրապարակումները և, նպատակ ունենալով կանխել խեղաթյուրված տեղեկատվության հետագա տարածումը, տեղի ունեցած անախորժ միջադեպի վերաբերյալ հայտնում է հետևյալը. Քաղաքացի Լ․Գասպարյանը պարբերաբար իրականացնում է սահմանահատումներ Բավրայի սահմանային անցակետով՝ իր հետ անձնական օգտագործման ապրանքների անվան տակ ներմուծելով կենցաղային տարբեր ապրանքներ։ Շատ հաճախ, վերջինս և ուղեկցող անձինք լինում ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ում նախատեսվում է ներդնել վարձատրության նոր համակարգ` հիմնված կատարողականի գնահատականի վրա

 Պետական եկամուտների կոմիտեում նախատեսվում է ներդնել վարձատրության նոր համակարգ` հիմնված կատարողականի գնահատականի վրա։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Այս նախագծով ներդնում ենք կատարողականի գնահատման ընթացակարգ Պետական եկամուտների կոմիտեում։ Գիտեք, որ անընդհատ քննարկվում է, թե ինչ սկզբունքով է պետական ոլորտում վարձատրությունը որոշվում, և մենք որոշել ենք գնալ առաջավոր և միջազգային փորձով, ինչը ենթադրում է կատարողականի գնահատական և ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը

Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց, ընկերությունը, արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է  ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ...

Կարդալ ավելին »

Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատելու հնարավորություն ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեում կազմակերպվող նոր չափանիշներով հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կունենան աշխատանքի անցնելու հնարավորություն՝ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչությունում։ Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատելով այս վարչությունում՝ հարկային ծառայողը դառնում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ապահովմանն ուղղված աշխատանքների անմիջական մասնակիցը՝ նպաստելով պետության առջև ծառացած անվտանգային, սոցիալական և մյուս կարևորագույն խնդիրների ...

Կարդալ ավելին »

Ընկերությունը ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն փորձել է ոչնչացնել այլ ապրանք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի Ներքին անվտանգության վարչության աշխատակիցները՝  հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում, այցելել են Հայաստանում  մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա  քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին։ Քանի որ ներմուծված հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման համար չի ստացել թույլտվություն, տվյալ խմբաքանակն, ըստ մաքսային ընթացակարգի, հայտարարագրվել է ոչնչացման ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է առանց անվանման, առանց նույնականացման տվյալների և ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ծխախոտի իրացման խոշոր դեպքեր

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է օդային և ցամաքային ճանապարհներով,  անօրինական եղանակով Հայաստանի Հանրապետությունից արտահանվող շուրջ 1,5 միլիոն տուփ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտ: ՊԵԿ-ից հայտնում են, որ նշված դեպքերի առթիվ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում քրեական վարույթների համար նշանակություն ունեցող բազմաթիվ վայրերում դատարանի որոշումներով ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ նախկին նախագահի որդիները լվացել են հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 1,5 մլրդ դրամը, 97 մլն ԱՄՆ դոլարն ու 2 մլն եվրոն. գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Արտյոմ Խաչատրյանի և եղբորորդու, «Մուլտի գրուպ կոնցեռն»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի և բանկերից մեկի վարորդ Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունից, Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Խ.-ն, 2008-2016 ...

Կարդալ ավելին »

Նախորդ ամիս 628 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 2023 թ. նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 628հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստի ...

Կարդալ ավելին »
ajax-loader