Tag Archives: պեկ

Մեկնարկել է «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագիրը

Մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» 2-րդ ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացնում է Համաշխարհային Բանկը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ...

Կարդալ ավելին »

ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2017թ. մարտի 17-ի թիվ 22/17 «ԵԱՏՄ անդամ պետության տարածք ներմուծված և ազատ շրջանառության (բաց թողում ներքին սպառման համար) ընթացակարգով բաց թողնված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային տրամադրման տեխնոլոգիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» որոշման համաձայն, Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցում է ...

Կարդալ ավելին »

ԱՏԳ մասնակիցները ՊԵԿ պաշտոնական կայքէջում կարող են հետևել ներքին տարանցման հայտարարագրերի կարգավիճակին

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ...

Կարդալ ավելին »

851 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 2023 թվականի մարտ ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 851 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մոտ 700 000 եկամուտ ստացող աշխատատեղ է գրանցված

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով:  Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է ոչ համապատասխան հայտարարագրով ձկնկիթի արտահանումը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի և ԱԱԾ Տավուշի մարզային վարչության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ-ում գործող կազմակերպության անվամբ սեփականատերը պատրաստվում է Հայաստանից Ռուսաստան արտահանել «սիգ» ձկնատեսակի ձկնկիթ՝ ապրանքները ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու եղանակով: Ինչպես հայտնեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ...

Կարդալ ավելին »
ajax-loader