Tag Archives: չինական

Tesla-ն գրեթե կրկնակի կրճատել է չինական էլեկտրաքարերի վաճառքը

Ամերիկյան Tesla-ն փետրվարին գրեթե կիսով չափ կրճատել է Չինաստանում արտադրված էլեկտրական մեքենաների վաճառքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ մինչև 30.7 հազար, ինչը ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի օգոստոսից ի վեր: Չինաստանում արտադրված Model 3-ի և Model Y-ի վաճառքներն այս տարվա առաջին երկու ամսում կազմել են 93.9 հազար միավոր, ինչը 28.7%-ով ցածր է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հունվար-փետրվար ամիսների վաճառքի ...

Կարդալ ավելին »

Մինչև 37.6%․ ԵՄ-ն մաքսատուրք է սահմանել չինական էլեկտրքարերի համար

Եվրամիությունը Չինաստանից էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքերը կսահմանի մինչև 37.6%-ի չափով: Այդ մասին ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: «Եվրահանձնաժողովը նախնական հակադեմպինգային մաքսատուրքեր է սահմանել Չինաստանից ներմուծվող էլեկտրական մեքենաների համար»: ԵՀ-ից պարզաբանել են, որ խոշոր ավտոարտադրողների համար մաքսատուրքերը տատանվելու են իրենց արտադրանքի արժեքի 17.4%-ից մինչև 37.6%-ը: ԵՀ-ն ընդգծել է, որ այդ տուրքերը սահմանվել են «ապօրինի սուբսիդիաների» դեմ պայքարի հետաքննության արդյունքների հիման վրա, ...

Կարդալ ավելին »

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է Երևանի բուսաբանական այգում չինական այգի ստեղծելու գաղափարը

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի։ ԳԱԱ-ից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի ուղեկցությամբ չինական պատվիրակությունը ծանոթացավ ինստիտուտի արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի և հնեաբուսաբանական թանգարանի հավաքածուներին, էկոէպիկենտրոնի կարմիրգրքյան և վտանգված բուսատեսակներին։ Արսեն Գասպարյանը ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, ...

Կարդալ ավելին »

Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա

Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա, այս մասին ռուսական РБК-ին հայտնել է առցանց առևտրի հարթակի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը։ «Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք»,- ասել է նա։Տատյանա Բակալչուկը հավելել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա դուրս գալը ...

Կարդալ ավելին »

Xpeng X2 թռչող մեքենան առաջին թռիչքն է կատարել չինական քաղաքում

Չինական AeroHT ստարտափը հայտարարել է, որ Xpeng X2 թռչող մեքենան հաջողությամբ թռել է Հունան նահանգի Չանշա քաղաքով անցնող Սյան գետի վրայով։ Մեքենան դուրս է եկել գետի ձախ ափից և վայրէջք կատարել Չժոութու հրապարակում՝ անցնելով 1,5 կմ տարածություն և օդում անցկացնելով 4 րոպե։ AeroHT-ը հիմնադրվել է 2013-ին XPeng-ի գլխավոր տնօրեն Հե Սյաոպենգի ֆինանսական աջակցությամբ: X2-ն ի սկզբանե հայտարարվել էր որպես Voyager ...

Կարդալ ավելին »
ajax-loader