Մեկնարկեցինք Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ Այդ մասին իր Ֆեյսբուքի էջի «Սթորի» բաժնում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն»,- գրել է նա և կից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեսանյութ հրապարակել։ Մանրամասները՝ այստեղ:
Կարդալ ավելին »Tag Archives: մարզադպրոց
Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ և մի շարք հանձնարարականներ տվել
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է մարզադպրոցների տնօրենների հետ: Քննարկվել են ուսումնական տարվա մեկնարկից առաջ կատարված աշխատանքները: Այդ մասին հայտնում են քաղաքապետարանից: Քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ մինչ սեպտեմբերի 1-ը մարզադպրոցների շենքային պայմանները պետք է հնարավորինս բարելավված լինեն: «Մեզ համար սպորտի զարգացումն առաջնային և կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում ենք այդ ասպարեզում հաջողությունների հասնել, պետք է սկսել ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Երասխում հետևել է մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Երասխ, հետևել մարզադպրոցի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը ...
Կարդալ ավելին »Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նախագիծը պատրաստ է, կկառուցվի 2 տարում
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նախագիծն ավարտված է, փորձաքննության աշխատանքների ավարտից հետո այն կդրվի շինարարության մրցույթի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, նշելով, որ այն կառուցվելու է Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում և զբաղեցնելու է ընդհանուր առմամբ 1,5 հեկտար տարածք: Փամբուխչյանի խոսքով՝ կենտրոնը կունենա ժամանակակից չափորոշիչներին համապատասխան շենքային պայմաններ, մարզումների համար երկու ...
Կարդալ ավելին »Էրեբունի վարչական շրջանում մարզադպրոց կկառուցվի
Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 1 հասցեում նոր մարզադպրոց կկառուցվի։ Կենտրոնի նախագիծը արդեն իսկ պատրաստ է՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել 2025-2026 թվականների ընթացքում: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, մարզադպրոցը կառուցվելու է Երևանի 2025 թվականի բյուջեի միջոցներով։ Մենապայքարային և խաղային մարզաձևերի համալիր կենտրոնը նախատեսված է լինելու շուրջ 800 մարզիկի համար:Մարզադպրոցը կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան. կունենա հարմարավետ դահլիճներ, մարզումների ...
Կարդալ ավելին »Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի կկառուցվի 3 տարում
Ծիծեռնակաբերդի սպորտային համալիրի տարածքում Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաղթղթերի մշակումն ավարտված է: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 1-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե քանի տարում է կառուցվելու մարզադպրոց եւ ստացավ պատասխան, որ շինարարության ավարտը նախատեսված է 3 տարի: «Դե եկեք հնարավորինս սեղմ ժամկետներում դնենք մրցույթի, որպեսզի հասցնենք նաեւ աշխարհի չեմպիոնատին պատրաստ ...
Կարդալ ավելին »638 մլն դրամ է հատկացվել մանկապարտեզ, մարզադպրոց և մարզահրապարակ կառուցելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: ...
Կարդալ ավելին »Փաշինյանը ծանոթացել է Շենգավիթի մարզադպրոցների կառուցման աշխատանքներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջայցի ընթացքում ծանոթացել է իրականացվող ծրագրերի ընթացքին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան էջում: «Առաջին կանգառը Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ընթացքի մեջ են հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2024 թ․։ Կառուցվում է 2 մասնաշենք, ինչպես նաև հեծանվաուղի։ Ծրագրի ...
Կարդալ ավելին »100 մլն դրամ՝ մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների մարզագույքով ապահովման համար
ՀՀ շուրջ 30 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2023 թ. կհատկացվի 100 մլն դրամ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր ...
Կարդալ ավելին »