Tag Archives: Էկոնոմիկա

Էկոնոմիկայի նախարարը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից,  հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից։ «Հայաստանի Հանրապետության սիրելի բնակիչներ։ Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին է ներկայացրել պետական աջակցության ծրագրերը

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցում էին ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։ Ողջունելով գործարարներին՝ նախարարը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայում իրականացվող ծրագրերն ուղղված են տեղական ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանն ու արդյունավետության բարձրացմանը։ Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է տնտեսության արդիականացման ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը ԼՂ-ից բռնի տեղահանված գործարարների հետ

Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել են հարցեր՝ կապված գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ։ Այնուհետև հանդիպումը շարունակվել ...

Կարդալ ավելին »

Շվեյցարական GSP համակարգը ներկայացվել է Էկոնոմիկայի նախարարությունում

Շվեյցարական GSP համակարգը զգալի հնարավորություն է ընձեռելու Հայաստանի և Շվեյցարիայի միջև առևտրի ընդլայնմանը․  Հայաստանի արտահանողները կկարողանան ավելի հեշտությամբ մուտք գործել շվեյցարական շուկա, դիվերսիֆիկացնել իրենց արտահանման ուղղությունները, ամրապդնել տնտեսական կապերը՝ խթանելով տնտեսական աճը և կայուն զարգացումը։ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Արտահանման խթանման գործիքներ՝ շվեյցարական GSP հայկական արտահանողների համար» խորագրով իրազեկման միջոցառումը, որը նպատակ ունի ներկայացնել Շվեյցարիայի կողմից տրամադրվող GSP արտոնյալ առևտրային ...

Կարդալ ավելին »
ajax-loader