Tag Archives: Սլովենիա

Հայաստանի հավաքականը հանդիպում կանցկացնի Սլովենիայի թիմի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի հավաքականի հետ: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև:  Սլովենիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում հունիսի 4-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ: Մարտին և հունիսին անցկացվելիք մյուս ընկերական հանդիպումների մասին ՀՖՖ-ն կտեղեկացնի առաջիկայում:

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի համատեղ բորսա․Հունգարիան, Սերբիան և Սլովենիան միավորվում են

Կենտրոնական Եվրոպայում էլեկտրաէներգիայի առևտրի համար Հունգարիայի, Սերբիայի և Սլովենիայի համատեղ բորսան կսկսի գործել մինչև 2024 թվականի կեսերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիարտոն։ «Սլովենիայի, Սերբիայի և Հունգարիայի կորպորատիվ և տեխնիկական որոշումներ են ընդունվել, և կառավարությունների կողմից հաստատվելուց հետո այս տարվա առաջին կիսամյակում կարող է գործարկվել երեք երկրների համատեղ էլեկտրաէներգիայի փոխանակումը, ինչը զգալիորեն ...

Կարդալ ավելին »

Սլովենիան 120 հազար եվրո է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու համար

Սլովենիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնելու համար 120 հազար եվրո հատկացնելու մասին։ Այդ մասին գրառում է արվել Սլովենիայի արտաքին գործերի նախարարության X-ի էջում։ «Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք աջակցում ենք փախստականներին Լեռնային Ղարաբաղից։ Հայաստանն աջակցել էր Սլովենիային անցած տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղների ժամանակ, և այժմ Սլովենիան իր երախտագիտությունն է հայտնում նրանց ԿԽՄԿ-ի միջոցով 120 հազար եվրո ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար

Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը»,- գրել է Բադալյանը: Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտնեցին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ համագործակցության հարցերի, ընթացիկ ծրագրերի՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել երկկողմ քաղաքական երկխոսությունն առավել ակտիվացնելու ուղղությամբ: Անդրադառնալով անկախացումից ...

Կարդալ ավելին »

Սլովենիայի վերականգնողական կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը կընդունի երեխաների՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերից

Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նՍլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) ...

Կարդալ ավելին »

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում է

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այդ մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակի տարածած հաղորդագրությունից։ Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Կարդալ ավելին »

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի ԱԺ նախագահը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանիչը։ «Զվարթնոց» օդանավակայանում Սլովենիայի ԱԺ նախագահին դիմավորել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Հայաստան այցի շրջանակներում Սլովենիայի ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Հայաստանի և Սլովենիայի ԱԺ նախագահները հանդիպումից հետո հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Կարդալ ավելին »
ajax-loader