Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն ...
Կարդալ ավելին »Tag Archives: Եվրախորհրդարան
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին
Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը ...
Կարդալ ավելին »Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մեզ մոտ քչերն են զարմացել Եվրախորհրդարանի այս բանաձևից: Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Եվրախորհրդարանը երեք նմանատիպ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ: Այստեղ երևում է այն ուժերի ձեռքը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն»,- Կոբախիձեն ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև , որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում. Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Պատրաստ լինել թիրախավորված և անհատական պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնել նավթի և ...
Կարդալ ավելին »ԵՄ-Հայաստան հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել․Յուտա Ուրպիլայնեն
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում երեքշաբթի օրը՝ փետրվարի 27-ին, քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը։ «Մենք ականատես ենք պատմական պահի ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում. դրանք երբեք այսքան ուժեղ չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել` խստացնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը կոչ է անում խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որում ընդունում է, որ եվրոպական ընկերությունները լայնորեն շրջանցում են Մոսկվայի դեմ սահմանափակող միջոցները։ Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ երկրներին չառգրավել ռուսների անձնական իրերն ու մեքենաները, քանի որ «դա վարկաբեկում է պատժամիջոցների նպատակն ու գործիքը»։ Փաստաթղթի քվեարկությունը տեղի է ունեցել Բրյուսելում Եվրախորհրդարանի լիագումար նիստում։ Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը դատապարտել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան և ԵՄ-ին կոչ արել գործակցության ծրագիր ներկայացնել Հայաստանին
Եվրոպական խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։ Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։ ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը պաշտպանել է 2024-ի պաշտպանական բյուջեն ավելացնելու գաղափարը
Եվրախորհրդարանը պաշտպանել է Եվրահանձնաժողովի առաջարկը՝ 2024 թվականին պաշտպանության համար ավելի շատ միջոցներ հատկացնելու մասին, հայտնում է Euractiv-ը։«Խորհրդարանի ներկայացուցիչները բանակցություններում ցանկանում են հասնել Պաշտպանության եվրոպական հիմնադրամի 625 միլիոն եվրոյով ավելացմանը, ինչպես նաև ևս 45 միլիոն եվրոյի հատկացմանը ռազմական շարժունակության ծրագրերին»,- տեղեկացնում է պարբերականը, որը քաջատեղյակ է ԵՄ 2024թ․ բյուջեի մասին համաձայնագրին։Հաղորդվում է, որ խոսքը վերաբերում է այն համաձայնագրին, որը լրացնում է ...
Կարդալ ավելին »Եվրախորհրդարանը ցանկանում է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը
Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում երկրի անդամակցությունը Եվրամիությանը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: «Վերջին տարիները ցույց տվեցին, որ (խմբ.՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև) սերտ գործընկերությունը կարևոր է, բայց Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին այլևս ոչ ոք չի ցանկանում ՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՄ-ն», – հայտարարել ...
Կարդալ ավելին »