Tag Archives: Հայաստան

Մշակութային խաչմերուկ. Վրաստանի և Իրանի արվեստագետները վարպետաց դասեր կանցկացնեն Հայաստանում

Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից և Իրանից Հայաստան ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ և հանդիպումներ կանցկացնեն Հայաստանում։  Կենտրոնն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին, հանդիպելու և փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։  ...

Կարդալ ավելին »

Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է հերոինի մեծ խմբաքանակ, որը Հայաստանով պետք է տեղափոխվեր Եվրոպա

Իրանի մի քաղաքացի Վրաստան է ներմուծել մինչև 80 կգ հերոին. թմրանյութը հայտնաբերվել է Փոթի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) քաղաքի նավահանգստում, բեռնատար ավտոմեքենայի  պահոցում: Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է  Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն: Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Իրանի 62-ամյա քաղաքացին, մտադրվել է առանձնապես խոշոր չափերով հերոինը Իրանից Եվրոպա տեղափոխել Հայաստանի և ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։ Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։ Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության ...

Կարդալ ավելին »

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 25-26-ը, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի 24-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Խաղաղության կորպուսի 16 կամավոր երդում է տվել

Այսօր՝ մայիսի 24-ին, տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ Խաղաղության կորպուսի բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին նշեց, որ կամավորներն արդեն ավարտել են հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր ...

Կարդալ ավելին »

Հայաստանը բարելավել է իր դիրքը․ Freedom House-ը հրապարակել է «Ազգերը անցումային շրջանում» տարեկան զեկույցը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազգերը անցումային շրջանում «War Deepens a Regional Divide» վերտառությամբ տարեկան զեկույցը: Այս զեկույցում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը: Ինչպես տեղեկանում ենք զեկույցից, Հայաստանը բարելավում է գրանցել. երկրի վարկանիշը գնահատվել է 3.11՝ յոթ բալանոց սանդղակով: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանի վարկանիշը գնահատվել էր 3.04: Իդեպ, Հայաստանը 2023 թ. զեկույցում ընդգրկված միակ երկիրն է, որը բարելավում է գրանցել մեկից ավելի ցուցանիշներում: Զեկույցին ամբողջությամբ ...

Կարդալ ավելին »

Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները

Այսօր՝ մայիսի 24-ին, Արմենիա միջազգային օդանավակայաններ ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդունեցին «China Southern Airlines» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությունը: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները: Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը մտադիր է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցել

Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։ «Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների (խմբ.՝ տեղակայման) հնարավորությունը, որոնք ...

Կարդալ ավելին »

Սփյուռքից 20 երիտասարդ կդառնա Հայաստանի դեսպան իր համայնքում

Մեկնարկել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի նոր փուլը, որտեղ տարբեր երկրներից 20 սփյուռքահայ երիտասարդներ հնարավորություն կստանան երկշաբաթյա դասընթաց անցնել Հայաստանում, որից հետո յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: «Սփյուռքի երիտարդ դեսպան» ծրագրի ղեկավար Գրետա Մնացականյանը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին ընդլայնել իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Հայաստանի բասկետբոլի Ա լիգան

Հայաստանի բասկետբոլի Ա-լիգան վերադառնում է․ նոր մրցաշրջանի մեկնարկը կտրվի մայիսի 26-ին։ Այս տարի չեմպիոնության համար պայքարելու է 6 թիմ՝ «Ուրարտու»-ն, ՖԻՄԱ-ն, «Էրեբունի»-ն, ԲԿՄԱ-ն, «Արթիկ»-ը եւ «Դվին»-ը։ Արտասահմանցի բասկետբոլիստներն արդեն ժամանել են Հայաստան ու սկսել նախապատրաստվել մրցաշարին տեղացի խաղացողների հետ: Բասկետբոլային հանդիպումները կայանալու են «Միկա» մարզադահլիճում, սակայն մի քանի խաղ «Արթիկ»-ը կանցկացնի սեփական հարկի տակ՝ Արթիկ քաղաքում։ «Մեզ համար կարեւոր է ...

Կարդալ ավելին »
ajax-loader