Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան:
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Ադրբեջանը նամակ է ուղարկել Հայաստան՝ պահանջելով դադարեցնել Երասխում գործարանի կառուցումը
Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, ...
Կարդալ ավելին »2023թ. հունվար-մայիսին Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 42.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 492.7 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 42.8%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունը նվազել է 7.3%-ով և կազմել 42,441.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 2.5 անգամ և կազմել 684,798.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 7.7%-ով և կազմել 12,463.6 տոննա։ Կրի արտադրությունն ...
Կարդալ ավելին »Հայաստանի ՀԿ-ներն արձագանքել են ադրբեջանցի «բնապահպաններին»
Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել բաց հայտարարությամբ՝ ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» այն հայտարարության, որ Հայաստանը խախտում է Էսպոո (Espoo) կոնվենցիայի դրույթները: «Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում: Արցախի 120.000 բնակչության ...
Կարդալ ավելին »Գազանջատումներ հուլիսի 19-ին
Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 21-ից 57 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի 2-րդ և 9-րդ ...
Կարդալ ավելին »1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն մեկ տարեկան է
1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից և նոր ուղղություններ. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ավելի քան մեկ տարի երկնքում է: Ավիաընկերությունն առաջին թռիչքը իրականացրել է 2022 թվականի հուլիսի 3-ին և այս պահին ունեն ուղղություններ դեպի Թբիլիսի, Թեհրան, Բաղդադ, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Մոսկվայի երկու օդանավակայաններ: Ընկերությունը մտադիր է մինչև 2023 թվականի վերջն ընդլայնել ուղղությունների աշխարհագրությունը: ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն և Fly Arna-ի խորհրդի ...
Կարդալ ավելին »Վիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը
Վիեննայում կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանի արտաքին գործերի նախարարի այցը Վիեննա մեկնարկել է Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցով, որին կհաջորդեն ընդլայնված կազմով հանդիպումը և հայտարարությունները մամուլի համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:
Կարդալ ավելին »Հայաստանի Մ16 աղջիկների հավաքականը մեկնեց Անդորրա
այաստանի Մ16 տարեկանների աղջիկների հավաքականը հուլիսի 18-ից 23-ը Անդորրայում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Այդ մասին հայտնում է ֆեդերացիան: Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Անդորրա են մեկնել հետևյալ խաղացողները. 1) Սեդա Գաբրիելյան 2) Էմիլի Շաբանի 3) Ջիաննա Կեկլիկյան 4) Էլեն Խաչատրյան 5) Ջովաննա Գասպարյան 6)Լիլիթ Գևորկովա 7) Մերի Ոսկանյան 8) Ալինա Բարսամ 9) Սարինե Դերդերյան 10) Անիելա Հավանճյան 11) Մեղրի Ասատուր: ...
Կարդալ ավելին »Քոուչինգը Հայաստանում ներդրվում է կրթության մեջ
Քոուչինգի Միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ իրականացնում է ծրագիր, որի նպատակը կրթության մեջ քոուչինգը ներդնելն է։ Այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին և թե ինչպես այն կիրառել կրթության մեջ: Այդ առումով քոուչինգն ունի մեծ գործիքակազմ։ Ուսուցիչները սովորում են տիրապետել բաց եւ զորեղ հարցերի։ Այդպիսով ...
Կարդալ ավելին »2023-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 31%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,459.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 31.0%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ