Tag Archives: Հայաստան

«Արթիկը»՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը նոր չեմպիոն ունի: Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը 95:86 հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ: 3-րդ տեղի խաղում էլ ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում հավաքվել են ու գերազանցել «Դվին»-ին ընդամենը 3 միավորի տարբերությամբ՝ 94:91: Գավաթը հաղթողին հանձնել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը, որոշվել են նաեւ ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Վրաստանը կգործակցեն փոքր ավիացիայի ոլորտում

Հայաստանի փոքր ավիացիայի հիմնադրամն օրերս համագործակցության հուշագիր է ստորագրել Վրաստանի ավիացիայի ակումբի հետ։ Նպատակը ոլորտի զարգացման ճանապարհին միմյանց աջակցելն ու ձեռք մեկնելն է։ Թե Հայաստանում, թե Վրաստանում փոքր ավիացիայի ոլորտի զարգացումը համեմատաբար նոր է։ Երկու երկրներոմ էլ կան դժվարություններ, երկու տեղում էլ կա հաջողված փորձ, մասնագետների ձևավորված բազա։ Ոլորտի գործընկերները որոշել են օգնել միմյանց։ «Համագործակցության ուղիները տարբեր են, օրինակ՝ կարող ենք ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքն աճել է 50%-ով

Wildberries առցանց հարթակն ամփոփել է հայ ձեռներեցների հետ 2023թ․-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները: Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 672,6 մլն ռուբլի: Ամենաշատ վաճառված տեղական ապրանքներն են. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) եւ նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի): Տարեսկզբին ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Տաջիկստանը կգործակցեն հարկադիր կատարման ոլորտում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Այդ մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։  Հուշագիրը ստորագրել են Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդան։ Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են հարկադիր կատարման ենթակա ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Լաչինի միջանցքից բացի ԼՂ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։ Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հուլիսի 27-ին 11 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել

Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տանող շարասյունը սպասում է, իսկ Բաքվից հնչում են ւ ցինիկ հայտարարություններ․ ԱԳ փոխնախարար

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տանող բեռնատարների շարասյունը դեռ սպասում է Լաչինի միջանցքով մտնելուն, մինչդեռ Բաքվից հնչում են ցինիկ հայտարարություններ՝ անտեսելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը: Այդ մասին «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը: «Հայկական բեռնատարների շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մտնելուն: Մինչդեռ Ադրբեջանը չի իրականացնում Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր կատարման ենթակա որոշումը` ապահովելու անարգել մուտքը»,-գրել ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում 19 բեռնատար սնունդ

Հայաստանը  400 տոննայի չափով հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Դեկտեմբերի 12-ից սկսած՝ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորանում՝ հատկապես հունիսի 15-ից ԼՂ հումանիտար մատակարարումների լիակատար արգելափակման պայմաններում: «Որոշում է կայացվել, որ պետք է 400 տոննայի չափով հումանիտար աջակցություն ցուցաբերվի՝ սնունդ, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ

Հայաստանում հունիս ամսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում: «Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Եվ հունիսին Հայաստանում արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր պատմական ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader