Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով, իսկ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Տնտեսական ակտիվությունը նվազել է․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը: Զեկույցում նշվում է, որ հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8%` մայիսի 13.6%-ի համեմատ: «Հունիսին եւ հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 եւ 0.1%, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6%-ի: Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի ...
Կարդալ ավելին »Երևանում կայացավ Binance Community Meetup-ը
Աշխարհի առաջատար կրիպտոբորսա Binance-ը Հայաստանում հանդիպում է կազմակերպել տեղացի օգտատերերի հետ՝ քննարկելու շուկայի միտումները, ներկայացնելու արված աշխատանքն ու արձագանքելու հայաստանցի օգտատերերի հարցերին ու առաջարկներին։ «Հայտնի է, որ Հայաստանը հանդիսանում է միջազգային ՏՏ մասնագետների հաբ, ինչպես նաև տեղական մասնագետներն են բավականին ուժեղ: Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ այստեղ եմ, ստացել եմ մեծ քանակությամբ նամակներ տարաբնույթ նախագծերից, որոնք զարգանում են, փորձում ...
Կարդալ ավելին »Փարիզի քաղաքապետը կժամանի Հայաստան՝ ուղեկցելու ԼՂ առաքվող օգնության շարասյունը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի և մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաև Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երևանից դեպի ...
Կարդալ ավելին »Հայաստանի հավաքականը արագ շախմատի ԱԱ-ում գրավել է 4-րդ տեղը
Հայաստանի հավաքականը չորրորդ տեղն է գրավել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած արագ շախմատի աշխարհի թիմային առաջնությունում։ Ինչպես տեղեկացնում է առաջնության պաշտոնական կայքը, վերջին՝ 12-րդ տուրում հայ շախմատիստները 3:5-2:5 հաշվով հաղթել են Հնդկաստանը ներկայացնող Six-pack թիմին ու վաստակել 17 միավոր: Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էլինա Դանիելյանը և Ալբերտո Աթոյանը:14-ամյա Ալբերտո Աթոյանը 12 ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Լաչինի միջանցքում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող ուսանողի
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունը: Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, մեկնում էր Երևան՝ ուսումը շարունակելու նպատակով: «Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական ...
Կարդալ ավելին »Հայաստանը Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում մեդալակիր ունի
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնի ընթացքում լողի 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 2.24,43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։ Ինչպես տեղեկացնում է «Sports.ru» կայքը, Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։ Համալսարանական սպորտի միջազգային փառատոնը մեկնարկել է օգոստոսի 19-ին և կտևի մինչև օգոստոսի 31-ը։ Այդ ստուգատեսին մասնակցում է ...
Կարդալ ավելին »«Չաարատ Կապանը» մեծացրել է ոսկու խտանյութի արտահանման ծավալը Հայաստանից. hetq
Ըստ Մաքսային ծառայության՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 21 հազար տոննա թանկաժեք մետաղի հանքաքար և խտանյութ, որի արժեքը կազմել է 85 մլն դոլար։ Այդ մասին գրել է hetq-ը՝ անդրադառնալով երկրում ոսկու խտանյութի արտադրությանն ու բազմամետաղային հանքավայրը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությանը։ Հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ Ոսկու խտանյութը՝ Հայաստանից Շվեյցարիա Հանքանյութը Հայաստանի արտահանման կազմում բարձր հորիզոնականներ է զբաղեցնում։ Մշտապես ամենաբարձր ...
Կարդալ ավելին »Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ...
Կարդալ ավելին »Հայաստանի 6 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար
Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։ 46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։ Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ