Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 19-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունաշատ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը ժամանել է Հայաստան
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը ժամանել է Հայաստան։ Այդ մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։ Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։
Կարդալ ավելին »Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 3-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
Ծանրամարտի Եվրոպայի 101-րդ առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնի մեկ ներկայացուցիչ: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնությունում կկայանան 59 կգ քաշային կարգի կանանց A, B և տղամարդկանց 67 կգ քաշային կարգի A, B ենթախմբերի մրցելույթները: Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Սահակյանը հանդես կգա 67 կգ քաշային կարգի A ենթախմբում: Մրցելույթը կմեկնարկի ժամը 20:00-ին: Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ ...
Կարդալ ավելին »Գյումրիում պատրաստված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանից դուրս
Գյումրիում ստեղծված փայտե ակնոցները լայն ճանաչում են ստանում Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վերջերս Խաչատրյան եղբայրների ստեղծված ակնոցները ներկայացած էին Մոսկվայի Միջազգային օպտիկական ֆորումին, ինչի արդյունքում նոր գործընկերներ են ձեռք բերվել ու նոր առաջարկներ ստացվել: Արդեն ութերորդ տարին է` Բաբկեն ու Դավիթ Խաչատրյանները փայտից ակնոցներ են պատրաստում: Գաղափարը նոր չէ, բայց եղբայրների ստեղծածը տարբերվում է մյուսներից՝ ակնոցները բացարձակապես ձեռագործ ...
Կարդալ ավելին »Ակնկալում եմ՝ Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ կնվաճի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ակնկալում է, որ Հայաստանը երեք ոսկե մեդալ կնվաճի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ հավաքականների մարզիչներն առաջնության մեկնարկին ընդառաջ արդեն վերջին հետևություններն արել են: «Ծանրամարտի պարագայում մենք չենք մասնակցելու միայն մասնակցության համար: Մենք մասնակցելու ենք «հնարավորինս շատ մեդալներ և մի քանի տիտղոս նշանաբանով»: Երկու հավաքականներն էլ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար
Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, ...
Կարդալ ավելին »Հայաստանի համար ընդունելի է Ադրբեջանի հետ 1991-ի սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշվելու՝ ԵՄ առաջարկը․ Փաշինյան
Հայաստանը ողջունում է Ադրբեջանի հետ 1991 թվականի սահմանագիծը հարգելու վերաբերյալ Եվրոպական Միության հայտարարությունը և պատրաստ է գնալ Զինված ուժերն այդ սահմանագծից ապահով հեռավորության վրա հետ քաշելու լուծման, ինչպես առաջարկում է Եվրոպական Միությունը։ Կառավարության նիստի մեկնարկին այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սահմանային իրավիճակի քաղաքական գնահատականի առումով, կարծում եմ, կարևոր է նախորդ օրը Եվրոպական Միության կողմից տարածված հաղորդագրությունը, որտեղ ընդգծվում է 1991 ...
Կարդալ ավելին »Հայաստանը 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ դարձել է ՀԲ-ի Միջազգային զարգացման ընկերակցության անդամ
Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀԲ կենտրոնական գրասենյակից: Որոշումը պաշտոնականացվել է Վաշինգտոնում տեղի ունեցած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնել է Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։ ...
Կարդալ ավելին »Ապրիլի 15-23-ը Հայաստանում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի վերջին նիստ: Առաջնությունից առաջ հանձնաժողովի անդամներն ամփոփ ներակայացրել են իրականացված կազմակերպչական և տեխնիկական աշխատանքները, մասնավորապես՝ առաջնության բացման արարողության, անվտանգության ապահովման, մարզիկների տեղակայման, առաջնության լուսաբանման ու հեռարձակման վերաբերյալ: Մեկ անգամ ևս ընդգծելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու կարևորությունը՝ Վարչապետի ...
Կարդալ ավելին »Հայաստանի հին ու նոր օդանավակայանների մարտահրավերները. անվտանգություն, ներդրումներ, աշխատատեղեր, վերագործարկում․ Հետք
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) 2022 թ. իր գործունեության հաշվետվության մեջ անդրադարձել է Հայաստանի մի քանի օդանավակայանների, որոնք չնայած ռազմավարական նշանակության օբյեկտներ են մեր երկրի համար, այսօր կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ: Կապանի օդանավակայանի շահագործումն անվտանգ չէ Կոմիտեն Կապանի «Սյունիք» օդանավակայանի շահագործումը գնահատում է ոչ անվտանգ, ինչը պայմանավորված է Հայաստան-Ադրբեջան սահմանին շատ մոտ գտնվելու հանգամանքով: Ըստ ՔԱԿ-ի՝ այս գնահատականը հիմնված է շահագրգիռ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ